Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 12.11.2018

Լճաշեն համայնքում ավագանու հերթական նիստի անցկացման վերաբերյալ...

Սարուխանում սուբվենցիոն ծրագրով եւ գործարարների օժանդակությամբ  իրականացվել են ճանապարհաշինական  աշխատանքներ

Սարուխանում սուբվենցիոն ծրագրով եւ գործարարների օժանդակությամբ իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ 12.11.2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հոկտեմբեր ամսից սկսվել եւ ընթանում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գյուղի գործարարների, տեղական միջոցների եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի հաշվին: Մեսրոպ Մաշտոցի փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մոտենում են ավարտին: Այստեղ արդեն ասֆալտապատվել է 1300 գծամետր ճանապարհ՝ մոտ 8200 քառակուսի մետր մակերեսով:Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 67 միլիոն դրամ, շինարարական մրցույթը շահել են 48 միլիոն դրամով:Գումարի 60 տոկոսը ներդրել է Սարուխանի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Ընդ որում, Սարուխանի համայնքապետարանն այստեղ ներդրել է 12 միլիոն դրամ, իսկ 18 միլիոն դրամով ծրագրի իրականացամանն աջակցել են գյուղի գործարարները:

Գանձակում պետական միջոցներով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր

Գանձակում պետական միջոցներով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր 09.11.2018

Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, ինչի արդյունքում 2019 թվականից գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 40 հեկտարով: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ խորքային հորի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 43 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին հոկտեմբերից եւ կավարտվեն նոյեմբերի վերջերին: «Շինարարներն արդեն ավարտել են հորատման աշխատանքները, տեղադրվում են սարքավորումները: Հորատումը կատարվել է 183 մետր խորությամբ:Մղվող ջրի հզորությունը կազմելու է 40 լիտր վայրկյան: Ոռոգման ջուրը եկող տարվանից ոռոգելի կդարձնի Գանձակի «Աղվեսբներ» կոչվող թաղամասը, որը հիմնադրվել է 1990-ական թվականներին: Այս ծրագրից կօգտվի մոտ 80 տնտեսություն՝ որոշակիորեն ավելացնելով գյուղմթերքների արտադրությունը: Գանձակի համայնքապետարանը ծրագրի իրականացման համար պետք է կատարի համաֆինանսավորում...

ՀՀ Գեղարքունիքի  մարզպետարանի  և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան  մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման  հուշագիր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018 թվականի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնությունները: Գեղարքունիքի մարզում ...

Մարտունի  քաղաքում  կվերականգնվեն  ֆուտբոլային  հարուստ  ավանդույթները

Մարտունի քաղաքում կվերականգնվեն ֆուտբոլային հարուստ ավանդույթները 09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին և Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Մարտունի քաղաքում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու և ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցը: «Ինչպես գիտեք, «Ալաշկերտ» թիմը նախկինում ներկայացրել է Մարտունի քաղաքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտադիր եմ զարգացնել եւ մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: Մի քանի տարի առաջ էլ ունեցել եմ նույն նպատակը, սակայն բանակցություններն այն տարիների մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հաջող ընթացք չեն ունեցել...

Մարտունի քաղաքում  սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել

Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել 08.11.2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7720 քառակուսի մետր ճանապարհ, 1340 քառակուսի մետր մայթեր: Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Վարազդատ Մհերյանը, հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան եւ Պռոշյան փողոցներում: Քաղաքի ճանապարհաշինության համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկի արժեքը կազմել է 94, մյուսինը՝ 17 միլիոն 750 հազար դրամ: «Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան փողոցներում հիմնանորոգման աշխատաքների իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 94 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11