Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում անցկացվեց սպորտլանդիա՝ արցախցի երեխաների մասնակցությամբ

13.11.2020

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Գավառի համայնքապետարանի, Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի և Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համատեղ ուժերով պատերազմական գործողությունների հետևանքով կենտրոնում ժամանակավորապես բնակվող արցախցի երեխաների համար կազմակերպվեց սպորտլանդիա մարզական միջոցառում: Սպորտլանդիայի անցկացման նախօրեին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Երվանդ Ղուրշուդյանը միջոցառման մասնակից 20 դպրոցահասակ երեխաների հետ անցկացրել էր նախապատրաստական պարապմունք: Սպորտլանդիան անցկացվեց Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մարզահրապարակում: Մրցումների մեկնարկին նախորդեց 2 թիմերի ձևավորման վիճակահանությունը: Ծրագրում ընդգրկված էր 5 վարժություն: Ծավալվեց հետաքրքի և անզիճում պայքար: Թիմերին աջակցում էին կենտրոնի աշխատակիցները և երեխաների ծնողները, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին՝ երեխաների օրը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար: Միջոցառման ավարտից հետո Գավառի թիվ 8 դպրոցի տնօրինության կողմից միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացան ֆուտբոլի գնդակներ, գրենական պիտույք և քաղցրավենիք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11