Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն  ընդունեց և շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց և շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներ Կարո Գևորգյանին, Ավետիս Ավետիսյանին, Սաշա Բավեյանին, Լյովա Աբրահամյանին, Ռադիկ Ավետիսյանին և Տիգրան Մուրադյանին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: « Շնորհավորում եմ բոլորիդ համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում արգասաբեր աշխատանք: Մեր համայնքներին հարկավոր են սրտացավ, բանիմաց, ջանասեր ղեկավարներ, որպեսզի մեր երկիրը կարողանա օր առաջ հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը, տարիներով կուտակված հիմնախնդիրները: Ես առավել կարևորում եմ աշխատանքը, քան թե թիմակից լինել-չլինելը և ձեր աշխատանքից ակնկալում եմ տեսանելի արդյունքներ:Համոզված եմ, որ ցանկացած համայնքի ղեկավար ի վիճակի է իր համայնքում եղանակ փոխել, ձեռքբերումներ արձանագրել, լուծում տալ ցանկացած հիմնախնդրի, եթե ունի կամք, իմացություն ...

 Մշակութային  հանդիպումներ` Մարտունի քաղաքում

Մշակութային հանդիպումներ` Մարտունի քաղաքում 29.10.2018

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Մարտունի քաղաքի մշակութային տարբեր հաստատություններում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետն այցելեց Մարտունիում գործող «Ոսկեփորիկ »գեղագիտության զարգացման կենտրոն, որտեղ հաճախում են Մարտունու տարածաշրջանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանց հետ Գնել Սանոսյանը մասնակից եղավ «Արվեստը դռներն է բացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, որի նպատակն էր՝ նման երեխաներին ամբողջովին ինտեգրել հասարակությանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը եղավ Մարտունու մշակույթի տանը ստեղծված «Արցախյան ազատամարտի մասնակիցների փառքի անկյուն» հուշասրահում, ծանոթացավ ցուցանմուշներին, մասնակցեց ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում բացված «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /22.10-28.10.2018թ/

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /22.10-28.10.2018թ/ 29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտացնելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնության մասին, որի ընթացքում կկատարվի նաև Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը: «Գավառի թատրոնը կարևոր դերակատարություն ունի մարզում մշակութային կյանքի աշխուժացման գործում, և ես համոզված եմ, որ թատրոնի կանոնավոր գործունեությունը կշտկի մշակութային կյանքի համեմատաբար իներտ վիճակը», - նշեց մարզպետը: Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինի գլխավորած պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է...

Գեղարքունիքցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Գեղարքունիքցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել 28.10.2018

Երևանի Դինամո մարզահամալիրում հոկտեմբերի 22-27-ը անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների առաջնություն: Գեղարքունիքի մարզը ներկայացնող 3 բռնցքամարտիկները մրցաշարից վերադարձել են հաղթանակով: Արմեն Էլոյանը (Մարտունի), 91կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը, Հայրիկ Նազարյանը (Կարմիրգյուղ), 75կգ քաշայինում արժանացել է 3-րդ մրցանակին, իսկ աղջիկների շրջանում Սյուզաննա Շահնազարյանը (Ճամբարակ), 48կգ քաշով զբաղեցրել է 1-ին տեղը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների համայնքներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների համայնքներ 27.10.2018

Հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վերին Գետաշեն, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք և Գեղամասար համայնքներ: Վերին Գետաշենում մարզպետը ծանոթացավ թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված արտակարգ իրավիճակին, որն առաջացել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան: Ուժեղ քամին պոկել ու ամբողջությամբ ցած էր նետել դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը՝ 436 քառակուսի մետր մակերեսով: Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ սեղմ ժամկետներում գտնել ժամանակավոր ու արդյունավետ լուծում, մինչև որ օրենքով սահմանված ընթացակարգով կձեռնարկվի մասնաշենքի տանիքի տեղադրումը: «Տանիքի վերականգնման համար պետք է գտնենք համապատասխան միջոցներ, ինչը պահանջում է որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համարա հարկավոր է գտնել միջանկյալ ու ժամանակավոր լուծում, որպեսզի մի կողմից դասապրոցեսը չտուժի, մյուս կողմից էլ մասնաշենքը պաշտպանվի կաթոցներից»,-նշեց Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում 26.10.2018

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համայնքապետարաններում մարզպետը հանդիպումներ ունեցավ խոշորացված համայնքների ղեկավարների և դրանցում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Նրանցից յուրաքանչյուրը մարզպետին ներկայացրեց իր ղեկավարած համայնքում կամ բնակավայրում տիրող իրավիճակը, կատարված աշխատանքները, հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, խոսեց համայնքային բնույթի այլ թեմաների մասին: Գնել Սանոսյանը բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով, խոստացավ առավել ընդգրկուն խնդիրները քննարկել և ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լուծման համապատասխան տարբերակ մշակելու նպատակով: Իր դիտարկումներում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59