Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի տարածաշրջանում ապաստանած արցախցի երեխաները ստացան ամանորյա նվերներ

29.12.2020

Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի տարածաշրջանի համայնքապետարանների հետ համագործակցությամբ «Ֆոքըս օն չիլդրեն նաու » կազմակերպության միջոցներով ամանորյա նվերներ հատկացվեցին Գավառի տարածաշրջանում ապաստան գտած 3-18 տարեկան արցախցի երեխաների։ Ինչպես տեղեկացրեցին «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության գրասենյակից, նվերներով լի պայուսակները պարունակել են հագուստ, հիգիենիկ պարագաներ, դրամ եւ շնորհավորական նամակներ՝ գրված ԱՄՆ հայկական համայնքի երեխաների կողմից։ Կազմակերպության տնօրեն Անահիտ Քալանթարյանի հավաստմամբ, բացի այս բարեգործական ձեռնարկը, Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքաշրջաններում «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության կողմից սննդի փաթեթներ են բաժանվում արցախցի ընտանիքներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03