Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի եւս 20 մահճակալով

30.12.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի:Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման եւ կահավորման աշխատանքները։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։Բաժանմունքի ընդարձակման համար պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կահավորումն ընթանում է առանց խնդիրների, նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալները եւ թթվածնի 15 կետերը։Հաշված օրերի ընթացքում մենք բաժանմունքի նոր հատվածում կընդունենք մեզ դիմած քաղաքացիներին»,-ներկայացրեց ԲԿ տնօրենը։
Գնել Սանոսյանը շրջեց հիմնանորոգված եւ կահավորված սենյակներում, զրուցեց բուժանձնակազմի հետ, տվեց համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ։ «Բաժանմունքի ընդարձակման անհրաժեշտությունն առաջացավ այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Մարտունու բժշկական կենտրոնը, բացի կորոնավիրուսով հիվանդներից, Արցախում բռնկված պատերազմի հետեւանքով ընդունեց նաեւ վիրավոր զինվորներին։ Նման գերբեռբնվածության պայմաններում մենք որոշեցինք ընդարձակել համապատասխան բաժամունքը, որն այս տարվա հուլիսից, գործել է ծանրաբեռնված գրաֆիկով։ Նախատեսեցինք գործող մահճակալների թիվը 50-ից հասցնել 70-ի։ ՀՀ առողջապահության նախարարությունը դրականորեն արձագանքեց մեր առաջարկությանը, եւ այսօր արդեն ունենք այս կարեւոր ձեռքբերումը, հատկապես որ համավարակը դեռ չի նահանջել։ Հուլիսից մինչ տարեվերջ Մարտունու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման միջոցով առողջացել են վարակված 440 հիվանդ։ Այստեղ բուժվել են ոչ միայն մեր մարզի, այլ նաեւ Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Այդ ընթացքում բաժանմունքի բժիշկներն նվիրական գործ են կատարել»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:30:24