Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը՝  ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների հետ

ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների հետ 01.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների հետ:Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ բաժանմունքների պետերն ու աշխատակիցները: Ոստիկանության պետը հորդորեց թեկնածուներին՝ քարոզարշավի եւ ընտրության օրերին զերծ մնալ հակաօրինական որեւէ գործողությունից եւ ամեն ինչ կազմակերպել միայն օրենքի շրջանակներում, որպեսզի դեկտեմբերի 9-ին անցկացվեն բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: «Ոստիկանությունն ամենայն ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը:Որեւէ վարչական ռեսուրսի չարաշահում, որեւէ ընտրակաշառք, ընտրակեղծիք, հակաօրինական գործողություն մեր կողմից արժանանալու են համարժեք արձագանքի: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք ապահովելու ենք քարոզչության հավասար պայմաններ բոլորի համար, ինչպես նաեւ՝ բոլոր թեկնածուների, վստահելի ...

Տեղեկացում 01.12.2018

Ծովինար համայնքի ավագանու նիստի անցկացման վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետարանում  ներկայացվեցին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեցին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը 29.11.2018

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Գագիկ Մանուկյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին եւ հանրակրթական դպրոցների տնօրեններին ներկայացրեց ՀՀ զինված ուժերում ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասները:Հանդիպումը բացեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, ով մասնակիցներին հորդորեց՝ ՀՀ ՊՆ կողմից ներդրված ծրագրերը մասսայականացնել տեղերում՝ շահագրգռելով ապագա զորակչիկներին և նրանց ծնողներին: «Արդեն մեկ տարի է, ինչ մեր զինված ուժերում ներդրվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնցում ընդգրկված են նաև Գեղարքունիքի մարզից զորակոչված զինծառայողները: «Ես եմ» ծրագրի համաձայն՝ զորակոչվող ՀՀ քաղաքացին պայմանագիր է կնքում իր բնակավայրի զինկոմիսարիատի հետ՝ ցանկություն հայտնելով 2 տարվա փոխարեն 3 տարի ժամկետով ծառայելու համար:Դիմողը պետք է ունենա հիմնական կրթություն և առողջական բավարար վիճակ՝ մարտական հերթապահության...

  Գավառի նորաբաց թատրոնը հանդես եկավ  առաջին ներկայացմամբ

Գավառի նորաբաց թատրոնը հանդես եկավ առաջին ներկայացմամբ 24.11.2018

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը, հիմնավերակառուցումից հետո, նոյեմբերի 23-ին իր դռները բացեց թատերասեր հասարակության առջև: Բեմում «Սալոմե» ներկայացումն էր՝ դերասանների հիացնող կատարումներով: Ներկայացմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզը 2011-2018 թվականներին ղեկավարած մարզպետները, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետներ Նվեր Պողոսյանին, Ռաֆիկ Գրիգորյանին, Կարեն Բոթոյանին, Իշխան Սաղաթելյանին և ներկա մարզպետ Գնել Սանոսյանին, ովքեր իրենց ղեկավարած ժամանակահատվածում մեծ աջակցություն են ցուցաբերել թատրոնի շինարարական աշխատանքների ընթացքին եւ գործունեության ապահովմանը: « Ողջ քալանթարցիներս շնորհակալ ենք այս հոյակապ շինությունը մեզ տրամադրելու համար:

  Բացվեց Ծովասար  գյուղի մուտքի կամարը

Բացվեց Ծովասար գյուղի մուտքի կամարը 24.11.2018

Ծովասար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածքի համայնքների ղեկավարները, մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, համայնքի բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ եւ Ծովասարի 190 տարիների պատմությունը ներկայացրեց ծովասարցի մանկավարժ եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը: « Ծովասարի պատմությունը գալիս է վաղնջական ժամանակներից, որի մասին փաստում են մեր վարչական տարածքում պահպանված հնագիտական հուշարձանները: Սակայն նրա պատմության արշալույսը շատ առավել բոցկլտում է վերջին երկու դարերի ընթացքում, երբ ծովասարցին իր հողի վրա խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորություն է ստացել: Ծովասարի հերոս զավակները պատմական արհավիրքների օրերին նաեւ սուր են վերցրել՝ մաքառելու մեր գոյությանը սպառնացող թշնամիների դեմ ու նպաստել են լուսավոր հաղթանակների կերտմանը:Ծովասարը հայոց հայրենիքին տվել է նշանավոր գիտնականներ,գուսաններ, գրողներ, բժիշկներ, մանկավարժներ, բազմազավակ ծնողներ: Մեր հողի մարդու կերպարով...

ՀՀ կապի,  տրանսպորտի  եւ  ՏՏ նախարարի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը 21.11.2018

Նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Այցի նպատակը, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, պետական միջոցներով Գեղարքունիքի մարզի որոշ տեղամասերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի դիտարկումն է: Հակոբ Արշակյանի այցի առաջին կանգառը Երեւան-Սեւան մայրուղու 54-րդ կիլոմետրում էր՝ Գագարինավանի հատվածում, որտեղ իրականացվում են սողանքի հետեւանքով առաջացած ճանապարհաեզրի փլվածքի վերականգնման աշխատանքներ, տեղադրվում է ջրահեռացման համակարգ: Ինչպես տեղում ներկայացրեց շինարարական ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39