Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Շողակաթում սուբվենցիոն երկու ծրագրով հիմնանորոգվում է  չորս փողոց

Շողակաթում սուբվենցիոն երկու ծրագրով հիմնանորոգվում է չորս փողոց 14.12.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում՝ ներդրված սուբվենցիոն երկու ծրագրերի ներդրման շնորհիվ հիմնանորոգման են ենթարկվում թվով չորս փողոց՝ 831 գծամետր երկարությամբ: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է 20 օր առաջ, սալիկապատվում է գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը՝ 2240 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ու 360 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկասը ներդրել է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվել է մոտ 25 օր առաջ, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 2-րդ, 3-րդ եւ 6-րդ փողոցներում՝471 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: «Կենտրոնական փողոցի սալիկապատման աշխատանքներն արդեն ...

Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ

Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ 11.12.2018

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ եւ գրական-երաժշտական ցերեկույթով, որը ներկայացրին Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտները:Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, հյուրեր, Հայաստանի տարբեր վայրերում եւ արտերկրում բնակվող նախկին ծակքարեցիներ: Ծակքարի հիմնադրման եւ նրա անցած 190 տարիների պատմությունը ներկայացրեց Ծակքարի համայնքապետարանի աշխատակից Վանիկ Հակոբյանը: «Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թվականի Թուրքմենչայի եւ 1829 թվականի Ադրիանապոլսի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում, երբ առաջին պայմանագրով Արեւելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, եւ երկրորդ պայմանագրով՝ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ընտանիքներն Ալաշկերտ գավառից գաղթել եւ բնակություն են հաստատել այստեղ՝ Սեւանա լճի հարավային ափին...

Տեղեկացում 10.12.2018

Նորատուս համայնքի ավագանու նիստի անկացման վերաբերյալ...

Նշվեց Արեգունի գյուղի հիմնադրման  30-րդ տարեդարձը

Նշվեց Արեգունի գյուղի հիմնադրման 30-րդ տարեդարձը 10.12.2018

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի բնակավայրը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 30-րդ տարեդարձը, որին մասնակցեցին գյուղի բնակիչներ, Գեղամասար համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ: 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Արեգունիում բնակվում է 383 բնակիչ՝ 120 տնտեսությամբ: Տարեկան այստեղ գրանցվում է 3-5 բնակիչ:Արեգունին կազմավորվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքներից, 1988 թվականի դեկտեմբերին: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը շնորհավորեց Արեգունու բնակչությանը՝ մաղթելով հազարամյակների տեւական ու խաղաղ ընթացք, նորանոր հաջողություններ: Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանն ընթերցեց Գեղարքունիքի...

Գեղարքունիքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2018

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները եւ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշաքարին: Ծաղկեդրումից հետո հարգանքի տուրք մատուցող քաղաքացիները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին հոգեհանգստյան կարգին, որը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի: «Երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսային հատվածում կատարվեց աննկարագրելի բնական աղետը՝ մեզնից խլելով տասնյակ հազարավոր թանկագին կյանքեր, հողին հավասարեցնելով ու ավերակույտերի վերածելով մեր բազմաթիվ բնակավայրերը: Մենք այսօր բարձրացնում ենք աղոթք առ Աստված, մեր աղոթքի ձայնը միացնում Հայաստանյաց ու Սփյուռքի ...

Գեղամասարցի փոքրիկները կհաճախեն  մանկապարտեզ

Գեղամասարցի փոքրիկները կհաճախեն մանկապարտեզ 06.12.2018

Գեղամասար համայնքում նոյեմբերի 20-ից մեկնարկել եւ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, Գեղամասարում մանկապարտեզ առհասարակ չի գործել, իսկ մանկապարտեզի շենքը գտնվել է լքված ու կիսավեր վիճակում, այն դեպքում, երբ 2018 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով Գեղամասարում կան 3-5 տարեկան 62 երեխա: Մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմել է 12 միլիոն 412 հազար դրամ, որից 7 միլիոն 252 հազար դրամը ներդրել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, 5 միլիոն 160 հազար դրամ՝ Գեղամասարի համայնքապետարանը: «Շենքի տանիքը լրիվ քայքայված է, իսկ ներսում կատարյալ անբարեկարգ վիճակ է: «Վորլդ Վիժն Հայաստան»կազմակերպությունը ներդրումը կատարել է շինանյութի տեսքով, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են համայնքապետարանի միջոցներով:Այս պահին ընթանում են տանիքի հիմնանորոգման աշխատանքները, փոխվել են շենքի դրսի եւ ներսի դռները, պատուհանները: Տանիքի հիմնանորոգումից հետո սկսելու ենք ներքին հարդարման աշխատանքները ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10