Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ

06.01.2021

Տարվույս հունվարի 5-ին Մարտունու տարածաշրջանի Ծակքար և Վարդաձոր համայնքներում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տեղի ունեցավ խաչերի օրհնության կարգ։ Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանը, Ծակքարի և Վարդաձորի համայնքապետերը, հավատավոր հայորդիներ։
Նախ Ծակքար համայնքում բարերարությամբ Պողոսյան ընտանիքի օրհնվեց սուրբ Խաչը, ապա Վարդաձոր համայնքի լեռան լանջին՝ բարերարությամբ Անդրանիկ Բաղդասարյանի օրհնվեց հայոց երկրի մեջ կանգնեցված ամենաբարձր՝ 33 մետր բարձրությամբ սուրբ Խաչը։
Հոգեշնորհ Հայր Սուրբն իր գոհունակությունն ու գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին՝ խոսելով հայ ժողովրդի կյանքում սուրբ Խաչի փրկչական դերի ու նշանակության մասին։ Խոսքի ավարտին Հայր Սուրբն իր աղոթքը և խոնարհումը բերեց զոհված զինվորներին, հույս հայտնելով, որ Սուրբ Խաչին ապավինելով և նրա զորությամբ պիտի հրաշքով լսենք նաև գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր զինվորների վերադարձի մասին։
Երեկոյան Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանի և հավատացյալ հայորդիների մատուցվեց Ճրագալույցի սուրբ Պատարագ։ Ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն ու մարզպետը Խորանից վառված լույսը բաշխեցին ներկա հավատացյալներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55