Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկական բարեգործական ընդհանուր միության անակնկալը Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցի երեխաներին

30.12.2020

Դեկտեմբերի 30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի թիմը այցելեց Գեղարքունիքի մարզ։
ՀԲԸՄ-ն համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, ամանորյա հեքիաթային տրամադրություն և ժպիտ բերեց Արցախից Գեղարքունիքի մարզ ապաստանած արցախցի փոքրիկներին։ Շողակաթ, Գեղամասար, Վարդենիս խոշորացված համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի ավելի քան 250 երեխաներ միության կողմից ստացան իրենց ամանորյա նվերները։ ՀԲԸՄ-ի կողմից նվերների բաժանման երկրորդ փուլը մարզի մյուս համայնքներում տեղի կունենա 2021թվականի հունվար ամսին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18