Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծանրամարտի մարզային առաջնությունում

28.12.2020

2020 թվականի դեկտեմբերի 26-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի բաց առաջնություն, որի նպատակն է ի հայտ բերել և մարզի հավաքական թիմը համալրել լավագույն մարզիկներով:
Առաջնությունը անցկացվել է մեկ փուլով՝ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն:
Առաջնությանը մասնակցել են Սևանի՝ Ն. Դագարյանի անվան, Մարտունու քաղաքապետարանի՝ Ս.Մհերյանի անվան մարզադպրոցների, Հայրավանք, Վերին Գետաշեն և Տավուշի մարզի Սևքար համայնքների կողմից հայտավորված 36 պատանի ծանրամարտիկներ:
Մարզիկները հաղթողներին որոշելու համար պայքարել են 30կգ, 34կգ, 38կգ, 42կգ, 46կգ, 49կգ, 55կգ, 61կգ, 67կգ, 73կգ և 73+ քաշային կարգերում:
Ծավալվել է համառ և հետաքրքիր պայքար, որի ընթացքում 30 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով հաղթող է ճանաչվել Ավետ Ավետիսյանը (Հայրավանք), 34 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով՝ Ռազմիկ Անդրիկյանը (Սևան), 38 կգ քաշային կարգում 108 կգ արդյունքով՝ Խաչիկ Թադևոսյանը (Հայրավանք), 42 կգ քաշային կարգում 72 կգ արդյունքով՝ Մերուժան Աբրահամյանը (Սևան), 46 կգ քաշային կարգում 120 կգ արդյունքով՝ Արսեն Անդրիկյանը (Սևան), 49 կգ քաշային կարգում 125 կգ արդյունքով՝ Հովհաննես Հովհաննիսյանը (Սևան), 55 կգ քաշային կարգում 133 կգ արդյունքով՝ Սերգեյ Մարանյանը (Սևքար), 61 կգ քաշային կարգում 170 կգ արդյունքով՝ Սամվել Երվանդյանը (Սևան), 67 կգ քաշային կարգում 185 կգ արդյունքով՝ Ալեքս Հակոբյանը (Վերին Գետաշեն), 73 կգ քաշային կարգում 200 կգ արդյունքով՝ Լևոն Օհանյանը (Սևան) և +73 կգ քաշային կարգում 180 կգ արդյունքով՝ Սերգեյ Շահինյանը (Սևան): Ցուցադրական ելույթներով հանդես են եկել 59 քաշային կարգում Հայաստանի եռակի չեմպիոն, ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Ալինա Սուքիասյանը և 55կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոն, Արցախյան պատերազմի մասնակից Ստյոպա Մոսեյանը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով և մեդալներով:
Մարզիկներն իրենց ելույթները նվիրել են Արցախյան պատերազմում նահատակված հայորդիներին:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43