Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է 10.01.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը տեղկացրեց, մարզում սուր շնչառական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման միջոցառումների ընթացքի մասին: «2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների 126 դիմելիություն, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: Նրանցից 10-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որոնցից 2-ը բուժվում են հիվանդանոցային պայմաններում: Մնացածները ստանում են ամբուլատոր բուժում: Նույն աղբյուրի վկայությամբ իրավիճակը մարզում վերահսկելի է: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիտորինգ»,- նշեց վարչության պետը: Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ:

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 09.01.2019

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետն աշխատակազմի անդամներին հորդորեց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը եւ պատասխանատվությունը, տվեց հանձնարարականներ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ: Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես համաժողովի հրավիրման կազմակերպչական աշխատանքներին: «Մեր նախնական որոշման համաձայն՝ մարզի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովը հրավիրվելու է այս տարվա մարտի 27-ին: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դրան մասնակցեն բոլոր ...

Նորակոչիկների առաջին խումբը  մեկնեց Հայոց բանակ

Նորակոչիկների առաջին խումբը մեկնեց Հայոց բանակ 08.01.2019

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունու տարածքի նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի տեղեկացմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում անցել են առանց խոչընդոտների: Այն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի, իսկ մարզը պատրաստ է զորակոչի առաջադրանքի կատարմանը: Նորակոչիկներին շնորհավորելու և բանակ ճանապարհելու նպատակով մարզային զինվորական կոմիսարիատում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու տարածաշրջանի ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Բանակ ճանապարհելու արարողություն կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հնչեց զինվորների համար գրված հատուկ աղոթքը ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2018

Հարգելի հայրենակիցներ: Ավարտին է մոտենում 2018 թվականը, որը մեր երկրի պատմության մեջ կմնա որպես թավշյա, սիրո, ոչ բռնի, հեղափոխության, հայ ժողովրդի անօրինակ համախմբման տարի, երբ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները վճռականորեն մերժեցին միահեծան, ընտրակեղծարար իշխանությանը: Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը կարողացավ ոչ միայն մեր երկիրը զերծ պահել քաղաքական ու տնտեսական ցնցումներից, այլ նաեւ կազմակերպել ու անցկացնել բացառապես ազատ, արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ, որոնց անվիճարկելի արդյունքներով էլ ավելի ամրապնդվեց ժողովրդավարությունը, ձեւավորվեց նոր կառավարություն, որին, սակայն, սպասվում է քրտնաջան ու հետեւողական աշխատանք՝ մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրները լուծելու համար: Չնայած քաղաքական փոփոխություններով լի իրադարձություններին՝...

          Մարզի փոքրիկ հանդիսատեսը Գավառի թատրոնում էր

Մարզի փոքրիկ հանդիսատեսը Գավառի թատրոնում էր 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ամանորյա հերթական ներկայացման հյուրերն էին Գեղարքունիքի մարզի 39 խոշոր համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներից ընտրված 5-6 ական երեխաներ, Գավառի մանկատան և հատուկ դպրոցի սաները: Նախաձեռնության հեղինակը և հովանավորը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էր: Բեմում Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոցը» ներկայացումն էր, որի բեմադրիչը Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նորայր Հերգնյանն էր, իսկ երաժշտական ձևավորողը՝ նույն թատրոնի դերասան Հովհաննես Օհանյանը: Մարզի տարբեր համայնքներից ժամանած փոքրիկ հանդիսատեսները հիացմունքով ու մեծ ոգևորությամբ դիտեցին ներկայացումը, որն իր բովանդակությամբ սովորեցնում էր՝ կյանքում լինել ազնիվ, աշխատասեր ու բարի: Ներկայացման անվարտին փոքրիկ հանդիսատեսները հնարավորություն...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներին 28.12.2018

Դեկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր տիկնոջ հետ Զոլաքար և Վարդենիկ համայնքներում այցելեց բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներին: Զոլաքար համայնքում մարզպետն այցելեց Սամվել Հասոյանի ընտանիքին, որտեղ ծնվել ու մեծացել են ութ երեխա՝ վեց տղա և երկու աղջիկ: Ինչպես ներկայացրեց Սամվել Հասոյանը՝ տղաներից երկուսն այժմ ծառայում են Հայոց բանակում, իսկ երրորդը զորակոչվելու է մի քանի օրից, 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում: Վարդենիկ համայնքում մարզպետն այցելեց Արայիկ Խաչատրյանի ընտանիք, որի երեք տղաներն այս պահին ժամկետային զինծառայության մեջ են ՀՀ զինված ուժերում: Գնել Սանոսյանը քաջալերեց Սամվել Հասոյանի և Արայիկ Խաչատրյանի ընտանիքներին, երջանկություն ու հաջողություններ մաղթեց նրանց գալիք տարում և տրամադրեց դրամական աջակցություն, միաժամանակ վստահեցնելով,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39