Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

10.02.2021

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։

Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։

Նա խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Հայոց բանակի վաղվա զինվորներին։
2021 թվականի ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի առաջիկա օրերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03