Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական աջակցությունն արցախցի ընտանիքներին

09.02.2021

Գավառում, Սևանում, Գավառի  և Սևանի տարածաշրջանների համայնքներում բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին հասցեագրված աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Օգնության արդեն երկրորդ խմբաքանակն է տրամադրում Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Աջակցության առաջին խմբաքանակը տրամադրվել է հունվար ամսին` ամանորյա փաթեթների տեսքով: Օրերս էլ արցախցի յուրաքանչյուր ընտանիք ստացավ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ:
Աջակցությունը տրամադրվում է Գեղարքունիքի մարզպետարանի, ՀԲԸՄ-ի ներկայացուցիչների, Գավառի և Սևանի համայնքապետարանների համագործակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03