Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի  մարզպետարանի  և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան  մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման  հուշագիր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018 թվականի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնությունները: Գեղարքունիքի մարզում ...

Մարտունի  քաղաքում  կվերականգնվեն  ֆուտբոլային  հարուստ  ավանդույթները

Մարտունի քաղաքում կվերականգնվեն ֆուտբոլային հարուստ ավանդույթները 09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին և Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Մարտունի քաղաքում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու և ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցը: «Ինչպես գիտեք, «Ալաշկերտ» թիմը նախկինում ներկայացրել է Մարտունի քաղաքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտադիր եմ զարգացնել եւ մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: Մի քանի տարի առաջ էլ ունեցել եմ նույն նպատակը, սակայն բանակցություններն այն տարիների մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հաջող ընթացք չեն ունեցել...

Մարտունի քաղաքում  սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել

Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել 08.11.2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7720 քառակուսի մետր ճանապարհ, 1340 քառակուսի մետր մայթեր: Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Վարազդատ Մհերյանը, հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան եւ Պռոշյան փողոցներում: Քաղաքի ճանապարհաշինության համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկի արժեքը կազմել է 94, մյուսինը՝ 17 միլիոն 750 հազար դրամ: «Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան փողոցներում հիմնանորոգման աշխատաքների իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 94 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝...

 Գնել Սանոսյանը ծանոթացավ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից մարզում   իրականացվող ծրագրերին

Գնել Սանոսյանը ծանոթացավ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերին 08.11.2018

Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Վարազդատ Սարգսյանը խոսեց բարեգործական կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի շուրջ 64 համայնքների հետ ունեցած համագործակցության և դրա արդյունքում համայնքներում իրականացվող ծրագրերի մասին: Ըստ Վարազդատ Սարգսյանի՝ իրականացվող ծրագրերն ունեն սոցիալական, տնտեսական, կրթական, երիտասարդական և այլ ուղղվածություն: Դրանցից նա առանձնացրեց մարզի տարածքում գործող 25 երկարօրյա ցերեկային կենտրոնների առկայությունը, որտեղ հաճախող առավել խոցելի ընտանիքների 436 դպրոցականներ հնարավորություն են ունենում տեղում սնվել, պատրաստել իրենց դասերը, դրան զուգահեռ հաճախել նաև տարբեր խմբակների՝...

 Ճամբարակ քաղաքում սուբվենցիոն ծրագրով լուծում է տրվում կենսական  խնդիրների

Ճամբարակ քաղաքում սուբվենցիոն ծրագրով լուծում է տրվում կենսական խնդիրների 07.11.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այժմ ստեղծված վեց շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական եւ տեղական բյուջեների, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 600 դրամ: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից , ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: 13 միլիոն 300 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 19 միլիոն 908 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում: Երկրորդ շինհրապարակը գտնվում է Ճամբարակի կենտրոնական զբոսայգում, որի ...

Քաղաքացիների հերթական ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից մարզպետին ներկայացրած 10 դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի հետ, որի ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին և մասնակցել դրանց: Դիմումներից 8-ն առնչվում էին բնակարանների վերանորոգման, բնակության համար ժամանակավոր կացարաններ ձեռք բերելու, հողի օգտագործման նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերման, օժանդակ և այլ տարածքների բարեկարգման հարցում աջակցություն ստանալուն, 2-՝ պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, 2-ը՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, մի քանիսը՝ դրամական աջակցություն ստանալու հետ : Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող գետափնյա հատվածի մի խումբ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21