Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում Հայոց բանակի տարեդարձը նշվեց զոհվածների շիրիմներ կատարված այցելությամբ

28.01.2021

Հայոց բանակի 29-րդ տարեդարձը Գեղարքունիքի մարզում նշվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների շիրիմներ կատարված այցելությամբ, խնկարկումով ու ծաղկեդրմամբ:
Հունվարի 28-ի առավոտյան մարզի տարբեր համայնքներում հերոս տղաների շիրիմներին են այցելել Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչների եւ զոհված զինծառայողների ծնողների ու հարզատների հետ համատեղ:Նրանք ծաղկեդրումով ու խնկարկումով հարգել ու ոգեկոչել են հայրենիքի պաշպանության համար զոհված հայորդիների հիշատակը, խոնարհվել անմահացած զինվորների շիրիմներին, հնչեցրել սփոփանքի խոսքեր: Մարզի մի շարք եկեղեցիներում հերոսների հիշատակի համար մատուցվել է հոգեհանգստի կարգ, կատարվել մոմավառություն:
«Գեղարքունիքի մարզի բնակավայրերից միայն 12-ում չունենք զոհեր: Մնացած բնակավայրերի գերեզմանոցներում  և պանթեոններում են ամփոփված այն սրբացած ու անմահացած հերոսները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Այդ վայրերն  էլ մենք համարում ենք մեր Եռաբլուրը, ուր պիտի այցելենք հաճախակի՝ մեր հոգու պարտքը կատարելու եւ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների Սուրբ հիշատակին:Նրանց գործն ու անուններն հավերժ ապրեցնելու համար մենք պետք է մեր մեջ կամք եւ ուժ գտնենք՝ ապրելու, արարելու, հզորանալու եւ նոր հաղթանակներ կերտելու համար»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 27-ին Գնել Սանոսյանն Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին հարգանքի տուրք էր մարտուցել նաև Եռաբլուր պանթեոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44