Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

08.02.2021

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը,մարզպետարանի գլխավոր քարտուղարը և գլխավոր քարտուղարի  տեղակալը: Հանդիպման առանցքային թեմաներն առնչվում էին զոհված, վիրավորում ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքին և ուշադրությանը, ինչպես նաև մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարզպետին ներկայացվող աշխատանքային անհատական հաշվետվություններին: «Մարզպետարանի աշխատակիցները, մարզի համայնքների, մարզային ենթակայության առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները պետք է հաճախակի այցելեն զոհված, վիրավոր և անհետ կորած զինծառայողների ընտանիքներ, ծանոթանան նրանց խնդիրներին և դրանց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել վիրավոր զինծառայողների առողջական խնդիրներին, գնահատել նրանց կարիքները և օժանդակել ցանկացած խնդրում: Կարևոր եմ համարում նաև պատերազմում զոհված զինծառայողների ծննդյան օրերին այցելություններ կատարել նրանց շիրիմներին, իսկ դպրոցներում կազմակերպել նրանց նվիրված ոգեկոչման արարողություններ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես մարզպետարանում աշխատանքային կարգապահությանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, պաշտոնական գրությունների ժամկետների պահպանմանը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատանքին, գյուղատնտեսական և քաղաքաշինական ոլորտներում առկա և առաջնահերթ խնդիրների կարգավորմանը:
«Մենք ապրում ենք հետպատերազմական դժվարին ժամանակաշրջան, ինչը մեզանից պահանջում է նոր մոտեցում ցուցաբերել աշխատանքի նկատմամբ և անել հնարավորը՝ ստեղծված իրավիճակից արդյունավետորեն դուրս գալու համար»,- հանդիպումը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44