Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կամրջակ» ՍԲՀԿ-ն  նախատեսել է կարտոֆիլի սերմացու տրամադրել մարզի կարիքավոր ընտանիքներին

«Կամրջակ» ՍԲՀԿ-ն նախատեսել է կարտոֆիլի սերմացու տրամադրել մարզի կարիքավոր ընտանիքներին 21.01.2019

Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին և «Ագրոբիզնես» ՍՊԸ տնօրեն Արմեն Ստեփանյանին: Ինչպես նշեցին կազմակերպությունների ղեկավարները, իրենք համատեղ նախատեսել են մարզում կյանքի կոչել մի ծրագիր, որի հիմքում ընկած է կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գաղափարը: Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն՝ մարզպետարանի աջակցությամբ ձեռք բերել մարզի կարիքավոր ընտանիքների ցանկ, որի հիման վրա էլ այս գարնանը անվճար հիմունքներով նրանց կտրամադրվի նախատեսված 130-140 տոննա կարտոֆիլի սերմացուն: Գնել Սանոսյանը ողջունեց ներկայացրած գաղափարը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել և հետևողական լինել դրա կյանքի կոչմանը՝ սկսած ցուցակագրումից մինչև բերքահավաք և դրա իրացում: «Ես ևս ցանկանում եմ սերտ համագործակցություն ծավալել նշված ծրագրի իրականացման ...

Տեղեկացում

Տեղեկացում 21.01.2019

2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կամփոփի իր աշխատանքային գործունեության 100 օրը: ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն ազատ է: Հասցեն՝ Ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն 18.01.2019

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչություն:Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետը մարզպետին ներկայացրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ անձնակազմին, կառուցվածքը, աշխատանքային պայմանները եւ տեխնիկական հագեցվածությունը: Ըստ վարչության պետի զեկուցման՝ վարչության բոլոր ստորաբաժանումները կատարում են շուրջօրյա ծառայություն, հիմնականում ապահովված են տեխնիկական միջոցներով ու կադրերով, իսկ աշխատանքային որոշ պայմանների բարելավման նպատակով վարչական շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Մարզպետը ծանոթացավ նաեւ համակարգի համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, զրուցեց սպայական անձնակազմի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցների...

 Հայոց բանակ ճանապարհվեցին ճամբարակցի նորակոչիկները

Հայոց բանակ ճանապարհվեցին ճամբարակցի նորակոչիկները 17.01.2019

Գեղարքունիքի մարզային զիվորական կոմիսարիատի Ճամբարակի տարածքային բաժանմունքից հունվարի 17–ին հանդիսավոր կերպով Հայոց բանակ մեկնեց 2019 թվականի ձմեռային զորակոչի ենթակա ճամբարակցի նորակոչիկների առաջին խումբը: Նորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու և զինվորական ծառայության ճանապարհելու նպատակով զինկոմիսարիատի Ճամբարակի բաժանմունք էին այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու հարազատներ: Գրանցումից և բուժզննությունից հետո զինկոմիսարիատի բակում նորակոչիկներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը «Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք Հայոց բանակի շարքերը և զինվորագրվելու եք մեր հայրենքիքի սահմանների պաշտպանությանը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն առաջին հերթին անցնի խաղաղ պայմաններում, իսկ դուք տուն վերադառնաք փառքով ու պատվով: Հարգարժան ծնողներ, ձեզ...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի  նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը 16.01.2019

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետ Անդրանիկ Գյուլբեկյանը, Սեւանի բաժնի պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին, հավաստելով, որ մեկնարկած զորակոչն ընթանում է մշակված կանոնակարգին համապատասխան, առանց խոչընդոտների, միաժամանակ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը՝ մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Քննարկվեցին զորակոչի ենթակա երիտասարդներին օրենքով սահմանված կարգով տարկետում տալու մասին եւ մի շարք այլ ...

Տեղեկացում 16.01.2019

Սույն թվականի հունվարի 22-ին, ժամը 17:00-ին Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի ավագանու աշխատասենյակում կանցկացվի համայնքի ավագանու առաջին նիստը: Օրակարգում՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44