Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 72 աշակերտ

19.02.2021

Այս տարվա հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 13-ը Գեղարքունիքի մարզում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքների ամփոփումից հետո հաղթող ճանաչված 72 աշակերտներ երաշխավորվել են մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված 478 աշակերտներ: Մարզային փուլում հաղթող ճանաչված 72 աշակերտներից 54-ը հաջողություն են գրանցել հումանիտար առարկաներից, իսկ 18 աշակերտ բնագիտական առարկաներից՝ առցանց տարբերակով: Օլիմպիադայի մարզային փուլի արդյունքների ամփոփումից հետո պարզ է դարձել, որ պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, հայ եկեղեցու պատմություն առարկաներից հաղթող են ճանաչվել 8-ական տարբեր տարիքի դպրոցականներ։ 10 աշակերտ հաղթող են ճանաչվել աշխարհագրություն, 7 աշակերտ՝ նախնական զինվորական պատրաստություն, 4 աշակերտ՝ գերմաներեն, 3 աշակերտ՝ անգլերեն, 3 աշակերտ՝ մաթեմատիկա, 5 աշակերտ՝ կենսաբանություն առարկաներից։ Ֆրանսերեն, ֆիզիկա, աստղագիտություն, ինֆորմատիկա, քիմիա առարկաների օլիմպիադաների մասնակիցները ցածր միավորներ հավաքելու պատճառով չեն երաշխավորվել մասնակցելու հանրապետական փուլին:
2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը կընթանա փետրվարի 19-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10