Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը

05.02.2021

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել ոստիկանություն - համայնքներ – բուժհաստատություններ -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում: Խոսվեց նաև հետպատերազմական իրավիճակում զորակոչի կազմակերպման և անցկացման ուղղությամբ ի հայտ եկած խնդիրների մասին:
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչի հետ կապված աշխատանքները առանց բացթողումների իրականացնելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում:
2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի փետրվարի 9-ից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44