Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հաղթանակի ու Խաղաղության օրվա առթիվ

09.05.2021


Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա՝ Հաղթանակի ու Խաղաղության օրվա առթիվ։
Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է։
Իսկապես, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակները խորհրդանշական են մեր երկրի համար։ Այդ հաղթանակներն են,որ ուժ ու իմաստնություն են փոխանցել, ոգևորել ու առաջ մղել հայ ժողովրդին, սովորեցրել բռունցքվել ու համախմբվել՝ պաշտպանելով հողն հայրենի։
Մեր խոնարհումը բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր ընկել են հանուն հայրենիքի պաշտպանության:
Մեր հերոսների սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ ու հուսալի վաղվա օրը կերտելու գործում։
Հայը հաղթող տեսակ է, և ես վստահ եմ, որ դեռ բազում հաղթանակներ է տոնելու: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44