Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշում ենք և խոնարհվում

09.05.2021

Մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ, Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:
Ծաղկեդրման արարողության մասնակիցներն այնուհետև ներկա գտնվեցին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին, որը կատարվեց ձեռամբ՝ Տեր Նշան քահանա Սարգսյանի:
Օրվա առիթով Գավառի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման երաժշտական ցերեկույթ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44