Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք

25.06.2021

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի 1 խորքային հոր, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 40 հեկտար հողատարածք։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 727 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 9565 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 718 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը։
Ծրագրի ավարտից հետո ոռոգման ջրով կապահովվի համայնքի շուրջ 300 տնտեսություն, կավելանան գյուղմթերքների արտադրության տեսակները եւ ծավալները։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18