Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը

25.06.2021

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրի մատակարարման եւ ջրարբիացման համակարգ, ինչի արդյունքում գյուղում հիմնովին լուծում կստանան խմելու ջրի եւ արոտների ջրարբիացման հետ կապված հիմնախնդիրները։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 4130 դրամ, որի 70 տոկոսը կամ 91 միլիոն 2891 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 1239 դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։
Նախատեսվում է Մեծ գոլեր կոչվող տարածքից մինչեւ բնակավայր կառուցել 8 կիլոմետր ընդհանուր երկարության ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով, 4 խմոց, 6 մարիչ, 5 կարգավորող, 2 դատարկման, 3 օդադուրսմղման հոր։ Մատակարարվող ջրի հզորությունը կկազմի շուրջ 20 լիտր վայրկյան։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18