Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Լեռնահովիտ բնակավայրում կկառուցվի դպրոցական նոր շենք

Լեռնահովիտ բնակավայրում կկառուցվի դպրոցական նոր շենք 25.03.2019

Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում: 40 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհերթ՝ առանց մարզադահլիճի, սանհանգույցների, կենտրոնացված ջեռուցման, անհրաժեշտ այլ պայմանների: Լեռնահովիտում նոր դպրոց կառուցելու խնդիրն այսօր փորձում են հոգալ ոչ միայն Գեղարքունիքի մարզպետարանը, այլ նաև ֆրանսիական « Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան, որի Հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանին մարտի 25-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Ռուզաննա Ստեփանյանը, ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան ծրագրել է բարեգործական համերգներից ու այլ հանգանակություններից հավաքագրված միջոցների հաշվին իր նպաստը բերել Լեռնահովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցմանը: « Մեր կազմակերպությունը ուզում է բավարար միջոցներ գտնել՝ Լեռնահովիտում դպրոցական 40 տեղանոց նոր շենք կառուցելու համար: Այդ նպատակով ...

Հայտնի դարձան «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլի հաղթողները

Հայտնի դարձան «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլի հաղթողները 25.03.2019

Գեղարքունիքի մարզում ավարտվել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մարզային փուլը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 98 աշակերտներ: Մարզային գնահատող հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ի հայտ է բերել այն երեք հաղթողներին, ովքեր մարզը կներկայացնեն «Ընթերցման օլիմպիադա-2019» հանրապետական ստուգատեսում: Ըստ արդյունքների՝ առաջին տեղը գրավել է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Նինա Գալստյանը, երկրորդ տեղը՝ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Զաքարյանը, երրորդ տեղը՝ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ամիրխանյանը:

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց  համապետական շաբաթօրյակը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը 23.03.2019

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն , 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ: «Մաքրվում են փողոցներն ու ...

Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև ապրիլ ամսվա ընթացքում

Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև ապրիլ ամսվա ընթացքում 23.03.2019

Համապետական շաբաթօրյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում ժամը 16:30-ի դրությամբ ավարտվել են մաքրման աշխատանքները, սակայն Վարդենիսի տարածաշրջանի Ակունք և Գեղամասար համայնքներում դեռևս ընթանում են աղբակույտերի մաքրման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացվել էր ՝ շաբաթօրյակին մասնակցություն են ցուցաբերել մարզի բոլոր համայնքները, հիմնարկ ձեռնարկությունները, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, մարզի կրթամշակութային հաստատությունների, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ: «Չնայած ցուրտ եղանակային պայմաններին ...

Իրազեկում` մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին

Իրազեկում` մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին 22.03.2019

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչնե՛ր, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել «Մաքրության օր» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք համապետական շաբաթօրյակին: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 12.02.2019թ N 83-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզում մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ` Նարեկ Գրիգորյանը: Հեռախոս՝ (+374) 93 57 54 67) Պատասխանատու ստորաբաժանումն է՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ ( +374) 93 63 62 47) Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձևավորված Գեղարքունիքի մարզային հանձնաժողով` ( +374) 93 63 62 47)հեռախոսահամարով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարտի 23, մաքրության օր, Գեղարքունիքի մարզ

Մարտի 23, մաքրության օր, Գեղարքունիքի մարզ 22.03.2019

Սիրելի՛հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25