Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները  պարգեւատրվեցին ոստիկանության օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին ոստիկանության օրվա առթիվ 15.04.2019

Ապրիլի 15-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Ոստիականության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ուժային այլ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ոստիկանության վետերաններ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զոհված ոստիկանների ընտանիքների անդամներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները եւ հասարակական կարգը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը: Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ Ոստիկանության հարգարժան աշխատակիցներ, անգնահատելի է ձեր կողմից իրականացվող աշխատանքի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության անցած մեկդարյա պատմության մեջ ու հանրային կյանքում: Ոստիկանությունը միշտ աչքի է ընկել թե՛ երկրի...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչներին 12.04.2019

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանին և վերահսկման եւ գնահատման մասնագետ Զարուհի Ազնաուրյանին: Զրույցի ընթացքում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից իրականացրած «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի կարևորության և արդյունավետության մասին՝ վկայակոչելով մարզի Ներքին Գետաշեն, Աստղաձոր, Վարդենիկ, Ծովինար, Դրախտիկ, Այգուտ, Դպրաբակ, Վարսեր, Գեղարքունիք, Վաղաշեն համայնքներում այդ ուղղությամբ տարված աշխատանքները, որոնց շնորհիվ հիմնվել են դպրոցահեն նախակրթարաններ, բարելավվել են դպրոցների, մարզադահլիճների և նախակրթարանների սանիտարահիգիենիկ պայմանները: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանի տեղեկացմամբ՝ այս տարվա մայիս ամսին կազմակերպությունը պլանավորում է մարզի Զոլաքար,Նորաշեն և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի դպրոցներում, որտեղ չեն գործում նախակրթարաններ...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 11.04.2019

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աղբահանության, բնապահպանության և սուբվենցիոն ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Անդրադառնալով աղբահանության հետ կապված խնդրին՝ մարզպետը հանձնարարեց լինել հետևողական և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի աղբահանությունն իրականացվի բոլոր համայնքներում և բացառվեն շրջակա միջավայրի աղտոտման դեպքերը: « Ելնելով առկա իրավիճակից՝ պետք է աշխատենք համայնք առ համայնք,բնակչության շրջանում տանենք բացատրական աշխատանք, գործադրենք համապատասխան լծակներ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը: Այլապես այս վիճակը անհանդուրժելի է: Այս ամենը հատկապես ծանր է անդրադառնում Սևանա լճի մաքրության պահպանման վրա: Այժմ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որի ներդրմամբ այս ոլորտում շատ բան կարող է փոխվել դեպի դրականը: Իսկ մինչ այդ մենք պետք է անենք առավելագույնը»,- նշեց մարզպետը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 11.04.2019

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Այն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Ընդունելությանը մասնակցեցին 46 քաղաքացի, որոնցից 29 -ը դիմում ներկայացրեցին դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով, երեք քաղաքացի բնակարանների կամ ժամանակավոր կացարանների բարեկարգման նպատակով գումարի կամ շինանյութի տեսքով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու հետ կապված խնդիրների կարգավորման, երկու քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, վեց քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, մեկ քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, երեք քաղաքացի՝ ճանապարհների բարեկարգման և գյուղատնտեսության ոլորտում առնչվող խնդիրների վերաբերյալ պարզաբանում կամ լուծում ստանալու ակնկալիքով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն ենթադրող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության ներկայացուցիչներին 11.04.2019

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության արեւային կայանների կառուցման եւ սպասարկման մոնիտորինգի պատասխանատու Կարեն Նիկողոսյանին եւ ինժեներ-խորհրդատու Տաթեւիկ Նիազյանին: Կարեն Նիկողոսյանը մարզպետին ներկայացրեց «Սոլարոն» կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները եւ հեռանկարային ծրագրերը: Ըստ կազմակերպության պատասխանատուի՝«Սոլարոնը» Հայաստանում իրականացնում է արեւային ֆոտովոլտային կայանների համար արեւային վահանակների արտադրություն, կայանների տեղադրում եւ սպասարկում կոմերցիոն նպատակներով: Ձեռնարկությունը գործում է արդեն երկուսուկես տարի, որի ընթացքում հասցրել է Հայաստանի ամենատարբեր համայնքներում տեղադրել ու սպասարկել արեւային ֆոտովոլտային 120 մեծ կամ փոքր կայաններ: «Մենք ոչ միայն կազմակերպում ենք արեւային վահանակների արտադրություն, այլ նաեւ իրականացնում ենք կայանների կառուցումն ու սպասարկումը թե առանձին տնտեսվարող սուբյեկտների, կոմերցիոն նպատակներ հետապնդող կառույցների...

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների աշխատավարձերի բարձրացում

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10.04.2019

Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայությամբ, տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունեցել դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, միջինը 10%-ի սահմաններում: Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների վրա: Որոշ դպրոցներում, ելնելով անհրաժեշտությունից, սահմանվել են պահակի, տնտեսվարի, գրադարանավարի, լաբորանտի հաստիքներ՝ կես կամ մեկ դրույքի չափով: «Այժմ մենք դիտարկում ենք նաև այլ դպրոցներում աշխատավարձերը բարձացնելու հնարավորությունները», – հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55