Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետմահու «Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել Հարութ Վարդանյանը

10.06.2021

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար  հետմահու «Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Հարութ Վարդանյանը:
Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչը Ներքին Գետաշեն համայնքում հուշամեդալը հանձնեցին Հարութ Վարդանյանի ծնողներին։
Սևակ Խլղաթյանը սփոփանքի և մեծարանքի խոսքեր հնչեցրեց հերոս զինծառայողի ծնողներին:
«Հարութն ու նրա ծառայակից ընկերները իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության: Նրանք մարտնչեցին թշնամու դեմ, որպեսզի մենք և մեր սերունդները շարունակեն արարել, շենացնել և հզորացնել մեր հող հայրենին: Եվ այդ ամենին պետք է հասնենք միահամուռ ուժերով, հասնենք հանուն նրանց պայծառ հիշատակի, հանուն նրանց անավարտ երազանքների ու նպատակների»,- նշեց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44