Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները

26.06.2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները։ Ծրագիրը հաստավել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։
 Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 36 միլիոն 102 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 16 միլիոն 246 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 19 միլիոն 856 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցներում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ կտեղադրվի 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11