Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 11.04.2019

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Այն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Ընդունելությանը մասնակցեցին 46 քաղաքացի, որոնցից 29 -ը դիմում ներկայացրեցին դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով, երեք քաղաքացի բնակարանների կամ ժամանակավոր կացարանների բարեկարգման նպատակով գումարի կամ շինանյութի տեսքով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու հետ կապված խնդիրների կարգավորման, երկու քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, վեց քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, մեկ քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, երեք քաղաքացի՝ ճանապարհների բարեկարգման և գյուղատնտեսության ոլորտում առնչվող խնդիրների վերաբերյալ պարզաբանում կամ լուծում ստանալու ակնկալիքով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն ենթադրող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության ներկայացուցիչներին 11.04.2019

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության արեւային կայանների կառուցման եւ սպասարկման մոնիտորինգի պատասխանատու Կարեն Նիկողոսյանին եւ ինժեներ-խորհրդատու Տաթեւիկ Նիազյանին: Կարեն Նիկողոսյանը մարզպետին ներկայացրեց «Սոլարոն» կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները եւ հեռանկարային ծրագրերը: Ըստ կազմակերպության պատասխանատուի՝«Սոլարոնը» Հայաստանում իրականացնում է արեւային ֆոտովոլտային կայանների համար արեւային վահանակների արտադրություն, կայանների տեղադրում եւ սպասարկում կոմերցիոն նպատակներով: Ձեռնարկությունը գործում է արդեն երկուսուկես տարի, որի ընթացքում հասցրել է Հայաստանի ամենատարբեր համայնքներում տեղադրել ու սպասարկել արեւային ֆոտովոլտային 120 մեծ կամ փոքր կայաններ: «Մենք ոչ միայն կազմակերպում ենք արեւային վահանակների արտադրություն, այլ նաեւ իրականացնում ենք կայանների կառուցումն ու սպասարկումը թե առանձին տնտեսվարող սուբյեկտների, կոմերցիոն նպատակներ հետապնդող կառույցների...

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների աշխատավարձերի բարձրացում

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10.04.2019

Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայությամբ, տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունեցել դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, միջինը 10%-ի սահմաններում: Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների վրա: Որոշ դպրոցներում, ելնելով անհրաժեշտությունից, սահմանվել են պահակի, տնտեսվարի, գրադարանավարի, լաբորանտի հաստիքներ՝ կես կամ մեկ դրույքի չափով: «Այժմ մենք դիտարկում ենք նաև այլ դպրոցներում աշխատավարձերը բարձացնելու հնարավորությունները», – հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այցելեց Գեղարքունիքի մարզ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այցելեց Գեղարքունիքի մարզ 10.04.2019

Ապրիլի 10-ին պաշտոնական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը: Գեղարքունիքի մարզպետարանում դեսպանին եւ պատվիրակության անդամներ Թորսթե եւ Անքե Վայս ամուսիններին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Հանդիպման սկզբում դեսպանը տեղեկացրեց, որ Վայս ամուսինները Գեղարքունիքի մարզ են ժամանել հատուկ առաքելությամբ՝ Լիճքի միջնակարգ դպրոցին հանձնելու Գերմանիայի Թյուրինգիայի երկրամասի Զուհլ քաղաքի Մայր տաճարի արական երգչախմբի կողմից կազմակերպված բարեգործական համերգի արդյունքում հանգանակած գումարը: Այնուհետ Մաթիաս Քիսլերը ցանկացավ մարզպետից հակիրճ տեղեկատվություն ստանալ Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման ընթացքի եւ հեռանկարների մասին: Ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով իրականացվող առաքելության առթիվ՝ մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հիմնական ուղղությունները, կրթամշակութային եւ տնտեսական կապերը...

Մարզի բռնցքամարտի հավաքականը հանրապետական առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը

Մարզի բռնցքամարտի հավաքականը հանրապետական առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը 09.04.2019

Երեւանի Դինամո մարզադահլիճում անցկացվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ՀՀ առաջնությունը, որտեղ թիմային հաշվարկով երրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը՝ 3 առաջին եւ 2 երրորդ տեղերով: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը տեղեկացրել է, որ լավագույն մարզիկ է ճանաչվեց Մարտունու մարզադպրոցի սան, ՀՀ առաջնությունների եռակի հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գեղհովիտցի Նարեկ Զախարյանը: Հանրապետական առաջնությունում Գեղարքունիքի մարզից ոսկե մեդալներ են շահել Ճամբարակի մարզադպրոցի սան, 46 կիլոգրամ քաշային Սիրանուշ Ղազանչյանը, 66 կիլոգրամ քաշային, Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը եւ 80 կիլոգրամ քաշային, Սեւան համայնքը ներկայացնող Մաքսիմ Գասպարյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 63 կիլոգրամ քաշային, Լիճք համայնքը ներկայացնող Պարգեւ Կարապետյանը եւ 75 կիլոգրամ քաշային, Ճամբարակ համայնքը ներկայացնող Խորեն Մուրադյանը: «Այսպիսի ...

 Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 09.04.2019

Ապրիլի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Այն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը: Ընդունելությանը մասնակցեցին 15 քաղաքացի, որոնցից 4 -ը դիմեցին իրենց բնակարանների կամ ժամանակավոր կացարանների բարեկարգման նպատակով գումարի կամ շինանյութի տեսքով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ բնակարան ձեռք բերելու հարցում աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, երկու քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, մեկ քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ կառուցապատման թույլտվություն ստանալու հարցում խորհրդատվություն ստանալու, մեկ քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու խնդրով: Մնացած քաղաքացիները դիմեցին սոցիալական տարբեր խնդիրներ մեղմման պատակով դրամական ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59