Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակը

14.06.2021

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում շահագործման հանձնելուց առաջ քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակը(ԳՄՄՀ)։ Հարթակի ստեղծման նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետարանինն է, որը կյանքի է կոչվել «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ և «Լուսին մոբայլ» ընկերության մշակմամբ։
Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ Գեղաքունիքի մարզպետի խորհրդական, հարթակի ստեղծման աշխատանքների համակարգող Վահագն Դաբաղյանը և «Լուսին մոբայլ» ընկերության ներկայացուցիչ Մարգար Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրին ԳՄՄՀ նպատակը և ընձեռած հնարավորությունները։
Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները և զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։
Մարզպետի խորհրդականը նշեց, որ հարթակում անվճար էջ կունենա մարզում գործող շուրջ 400 կազմակերպություն։ Հարթակի առանձնահատկությունն այն է, որ օգտատեր կազմակերպությունները ոչ միայն բովանդակություն ստեղծողներ են, այլ նաև բավանդակության սպառողներ, ինչը թույլ է տալիս բազմապատկել բոլոր էջերի այցելությունների թիվը։ Իր տեսակի մեջ, գործառույթների և ընդգրկման առումով հարթակը առայժմ եզակի է հանրապետության տարածքում և նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2021 թվականի սեպտեմբերին։ Հարթակի հասցեն կհրապարակվի շահագործման հանձնելուց անմիջապես հետո։
ԳԳՄՀ նախագծային թիմը գրի առավ մասնակիցների առաջարկությունները՝ հետագայում դրանց անդրադառնալու համար։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հասցրեցին հարթակում գրանցել իրենց կազմակերպությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44