Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարարականներ տվեց առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման  ուղղությամբ

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարարականներ տվեց առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ 06.06.2019

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի օրակարգային հիմնական թեման հունիսի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքների հետ կապված քննարկումն էր: Մարզպետը հանձնարարեց շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով համայնքներում ամրացված մարզպետարանի բոլոր պատասխանատու աշխատակիցներին՝ սանիտարական մաքրման, աղբի տեղափոխման ու աղբակույտերի վերացման աշխատանքները կազմակերպել եւ իրականացնել պետական ու մասնավոր հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ թվով աշխատակիցների ու տեխնիկական միջոցների ներգրավմամբ, քաղաքացիական պարտքի գիտակցումով ու ակտիվությամբ: « Պետք է կենցաղային աղբից մաքրվեն բնակավայրերի փողոցները, հրապարակները, ...

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցումների հաղթող

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցումների հաղթող 06.06.2019

2019 թվականի ապրիլի 22-23-ին Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում մեկնարկեց «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի տարածքային փուլը, որին մասնակցեցին մարզի նախադպրոցական 30 հաստատություններ, իսկ վերջերս տարածքային փուլի հաղթողները՝ Սեւանի թիվ 4 «Գալիք», Ճամբարակի թիվ 3, Վարդենիսի թիվ 2, Մարտունու թիվ 4, Նորատուսի թիվ 1 եւ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը վիճարկեցին մարզային փուլի հաղթողի կոչումը: Համառ ու անզիջում պայքարում հաղթող ճանաչվեց Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի թիմը:Երկրորդ տեղը զբաղեցրեց Մարտունու թիվ 4 մանկապարտեզի, երրորդ տեղը՝ Նորատուսի թիվ 1 մանկապարտեզի թիմերը:Տարածքային փուլում հաղթող ճանաչված թիմերը կպարգեւատրվեն մարզական գույքերով, իսկ մարզային փուլում առաջին երեք տեղեր գրաված թիմերը՝ դրամական միջոցներով...

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ 05.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։ Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։ Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է...

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն 05.06.2019

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի տարբեր տարածաշրջանների 46 քաղաքացիներ:Աշխատանքի տեղավորման խնդրով մարզպետին դիմեցին 9 քաղաքացի, բնակարանի կամ օժանդակ շինության բարեկարգման խնդրով՝ 3, պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու խնդիրներով՝ 7, հողի վարձակալության, սեփականության իրավունքի ձեռքբերման նպատակով՝ 4, քաղաքաշինական հարցերով՝ 2, գյուղատնտեսական, մշակութային և սպորտային ոլորտներում ծրագրարային առաջարկներով՝ 3, միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման, ոռոգման համակարգում ծագած խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ 3 , անձնական բնույթի խնդիրներով՝ 2, դրամական աջակցություն ստանալու...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզում  նշվեց  բազմաբովանդակ միջոցառումներով

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզում նշվեց բազմաբովանդակ միջոցառումներով 03.06.2019

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում, մարզի մյուս քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Սևան քաղաքում օրվան նվիրված միջոցառումներն ընթացան նարակառույց մարզադաշտում: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, այլ պաշտոնյաներ և հրավիրվածներ: Միջոցառումներն ուղեկցվում էին մարզամշակութային բազմաբովանդակ ծրագրով՝ համայնքում գործող պարային համույթների, մարզադպրոցի տարբեր խմբերի սաների ցուցադրական ելույթներով, միջազգային և հանրապետական հարթակներում աչքի ընկած մարզիկների պարգևատրման և մեծարման արարողություններով: Միջոցառուները եզրափակվեցին մարզական հետաքրքիր իրադարձությամբ.

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում 03.06.2019

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: ՏԿԶՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նախ ևս մեկ անգամ ներկայացրել է վարկային ծրագիրը: Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10