Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի  խոսքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 17.05.2019

Թանգարանների հարգարժան աշխատակիցներ: Մեծ է թանգարանների դերը պատմամշակութային, ազգագրական , հայրենագիտական և այլ արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում: Դրանց միջոցով և ձեր մասնագիտական կարողությունների շնորհիվ մենք աշխարհին ներկայանում ենք պատմական հարուստ իրադարձություններով, արհեստներով ու արվեստներով, հոգեւոր գանձերով, ուրույն ու ինքնատիպ մշակույթով, մեր բնաշխարհին յուրահատուկ կենդանական ու բուսական աշխարհի ցուցադրությամբ: Մեր թանգարանները միաժամանակ զբոսաշրջությունը զարգացնելու կարեւոր կառույցներ են: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում աշխատանքային ու անձնական հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը  Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2019

Հարգելի հայրենակիցներ: Ընտանիքը բացառիկ արժեք է, որով մարդկությունն առաջնորդվել է իր ստեղծման առաջին պահից ու զարգացման ողջ ընթացքում: Աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի համար ընտանիքն ազգապահպանության գլխավոր հիմքն ու երաշխիքն է համարվում: Նրա շուրջ են հիմնավորված հայոց լեզուն, մշակույթը, պատմությունը, ազգային ինքնությունն ու ավանդույթները: Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:Թող սեր ու երջանկություն տիրի բոլորիս օջախներում: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Միջգերատեսչական հանդիպում՝ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանկներում

Միջգերատեսչական հանդիպում՝ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանկներում 14.05.2019

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացան ծրագրի, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում-քննարկում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ, որտեղ ներկայացվեցին օրենքից բխող իրավասու մարմինների գործառույթները և քննարկվեցին հետագա միջգերատեսչական փոխհամագործակցության վերաբերյալ հարցերը: Այն կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների,մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ...

Մարտունի և Սևան քաղաքներում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ

Մարտունի և Սևան քաղաքներում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ 14.05.2019

Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց ապա հաստատվեց Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի գերեզմանոցների տարածքների բարեկարգում և երկաթյա ճաղավանդակների ներկում, մոտ 2000 մետր» ծրագիրը: Հաստատվեցին նաև Սևան քաղաքի «Մայթի (քայլուղու) բարեկարգում» և «Անցուղու նորոգում և բարեկարգում» ծրագրերը: Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Երկու քաղաքներում շինարարական աշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն 2019 թվականի մայիս – օգոստոս ամիսների ընթացքում, որի արդյունքում կբացվի մոտ 25 աշխատատեղ՝ 5000-ական դրամ օրավարձով:

Գեղարքունիք գյուղում  բացվեց  Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտի զոհերի  հիշատակը հավերժացնող հուշարձանը

Գեղարքունիք գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 14.05.2019

Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գեղարքունիք գյուղի բնակիչներ: Հուշարձանի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ բարերար Էդիկ Առաքելյանին: Օրհնության ...

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ 13.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36