Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն

Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն 21.05.2019

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետը նախ անդրադարձավ մայիսի 24-ին կայանալիք «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, հորդորելով՝ միջոցառումների ընթացքում խիստ վերահսկողություն սահմանել ավարտական դասարանների աշակերտների վաքագծի նկատմամբ: «Վերջին զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումները նախատեսված է անցկացնել մեկ միասնական օր, մայիսի 24-ին, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հանգստանան և հնարավորություն ունենան՝ մայիսի 26-ին մասնակցելու ավարտական քննություններին:Վերջին զանգի միջոցառումների ընթացքում խնդրում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի շրջանավարտների մոտ անցանկալի միջադեպեր չգրանցվեն, և ամեն ինչ ընթանա խաղաղ մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ...

« Մոդուլար Կոնստրուկցիոն»  ընկերության տնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց  մոդուլային տուրիստական ավանի կառուցման  ծրագիրը

« Մոդուլար Կոնստրուկցիոն» ընկերության տնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը 21.05.2019

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց « Մոդուլար Կոնստրուկցիոն » ընկերության տնօրեն Ակիմ Պողոսյանին, ով հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը: Ըստ Ակիմ Պողոսյանի՝ ընկերությունը, որը ստեղծվել է կես տարի առաջ, գործունեություն է ծավալում Երեւանում, Լոռու եւ Տավուշի մարզերում՝ իրականացնելով կառույցներ թեթեւ կոնստրուկցիաներով: «Մենք նախատեսում ենք Սեւանա լճի ափին կառուցել մոդուլային տուրիստական ավան, որը կհանդիսանա էկոտուրիզմի կենտրոն Գեղարքունիքի մարզում: Համաձայն նախագծի գաղափարի՝ այն կառուցվելու է փայտե կամ մետաղական կոնստրուկցիաներով ու եվրապանելներով: Ծրագրի նախագծային արժեքը կազմում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար: Մենք հանդիպում ունեցել ենք «Սեւան ...

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար

Վերապատրաստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար 20.05.2019

http://bit.do/eSQZ5 (Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով): Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը  «Թանգարանային գիշեր» միջոցառմանն ունեցել է ավելի քան 300 այցելու

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանն ունեցել է ավելի քան 300 այցելու 20.05.2019

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում ունեցել է ավելի քան 300 այցելու: ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, հիմնական այցելուները եղել են Գավառի տարածաշրջանի դպրոցների, թատրոնի, կրթամշակութային այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Թանգարանը մասնագիտական տոնի շրջանակներում կազմակերպել է երեք ցուցադրություն: Առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել է բացօթյա, նվիրվել է գորգագործությանը եւ կենցաղային իրերին: Երկրորդ ցուցադրությունը նվիրվել է Գավառի պետթատրոնի երախտավոր դերասաններ Աղավարդ Մուրադյանին, Գեւորգ Հակոբյանին, Արփիկ Ղազազյանին, Վրույր Առաքելյանին, Էդիկ Հովհաննիսյանին, Գարեգին Գրիգորյանին, Անահիտ ...

  Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ  վարչության հաշվետվությունը՝  մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության հաշվետվությունը՝ մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի վերաբերյալ 17.05.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուստարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են՝ ըստ նախատեսված ժամանակացույցերի: Մարզի 125 հանրակրթական դպրոցներից 122 դպրոցների 9113 աշակերտ 2018թ. դեկտեմբեր ամսից մինչև 2019 թվականի փետրվար ամիսը մասնակցել է ներդպրոցական փուլին, որից յոթ առարկայի գծով՝ առցանց /օնլայն եղանակով/, այդ թվում՝ Գավառի տարածաշրջանից՝ 1454 աշակերտ, Մարտունու տարածաշրջանից՝ 1029 աշակերտ, Սևանի տարածաշրջանից՝ 610 աշակերտ, Վարդենիսի տարածաշրջանից՝ 774 աշակերտ և Ճամբարակի տարածաշրջանից՝ 439 աշակերտ: Ներդպրոցական փուլի արդյունքներով 9 առարկայից տարածքային փուլին մասնակցության է երաշխավորվել 1934 աշակերտ, այդ թվում՝ Գավառի տարածքից ...

Տեղեկացում

Տեղեկացում 17.05.2019

Մայիսի 18-ին, Թանգարաններրի միջազգային օրվա առթիվ «Թանգարանների միջազգային օր» և «Թագարանների գիշեր» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:09