Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզում կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողով-ցուցահանդես

Գեղարքունիքի մարզում կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողով-ցուցահանդես 10.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին, ժամը 10:00-17:00-ին Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։ Ներդրումային- գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը: Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների...

Գեղարքունիքում հանդիսավորությամբ նշում են  Մայիսյան հաղթանակների տոնը

Գեղարքունիքում հանդիսավորությամբ նշում են Մայիսյան հաղթանակների տոնը 09.05.2019

Մայիսյան եռատոների առթիվ մայիսի 9-ին Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզային և քաղաքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մարզի կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Հաղթանակների առթիվ ղեկավար այրերը շնորհավորեցին հերոսամարտերի վետերաններին, երկրապահներին, զրույց ունեցան նրանց հետ: «Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ: Բոլոր տոներն ու հաղթանակներն էլ կարևոր նշանակություն ունեն, սակայն այս օրը ուզում եմ առավելապես կարևորել, քանզի այն նաև Շուշիի ազատագրաման օրն է: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության գործում, թե՛ Հայրենական Մեծ պատերազմի, թե՛ Շուշիի ազատագրման, թե՛ Արցախյան...

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մարզի Մեծ Հայրենականի 22 վետերաններին

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մարզի Մեծ Հայրենականի 22 վետերաններին 09.05.2019

Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին: Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք: «Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ որ արել եք Մեծ հայրենականի ընթացքում: Ես համոզված եմ, որ դուք այդ հաղթանակը ձեռք եք բերել նաև ձեր գիտելիքների ու մասնագիտական հմտությունների շնորհիվ: Դուք միայն ձեր ընտանիքների և ձեր թոռների պապերը չեք, դուք նաև մեր բոլորիս պապերն եք, և ձեզանից մենք շատ ու շատ բաներ ունենք սովորելու: Մենք խոնարհվում ենք նաև ձեր ծառայակից ընկերների հերոսական անցյալի առաջ: Ձեր օրինակը վարակիչ եղավ նաև մեր սերունդների համար, ովքեր կյանքի ու մահու գնով պայքարեցին Արցախյան պատերազմի ընթացքում:Հավերժ փառք բոլոր ժամանակների հերոսներին»,- վետերաններին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը ...

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են  նաև Գեղարքունիքի մարզ

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են նաև Գեղարքունիքի մարզ 09.05.2019

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 7-ին, ճանաչողական նպատակով, Գեղարքունիքի մարզ է ժամանել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են եղել Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ: Գեղարքունիքի մարզում նրանց դիմավորել և ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Մարզպետի տեղակալի ուղեկցությամբ հյուրերը Հայրավանքում և Նորատուսում ծանոթացել են պատմամշակութային արժեքներին, ապա այցելել են Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող ,,Արծվաքարի գինու պանիր,, արտադրամաս, որտեղ ծանոթացել են առկա հնարավորություններին, համտեսել գինու մեջ հասունացած պանիրը: Հյուրերը զբոսնել են նաև Սևանա լճի ափին, հյուրասիրվել և տպավորված հեռացել:

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան 08.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։ Մինչ բուն օրակարգին անցնելը, նախարար Պապիկյանն արդյունավետ է որակել Արարատում անցկացված ներդրումային գործարար համաժողովը և համոզմունք հայտնել, որ մարզերի գործարար միջավայրի ու ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունն իր առարկայական դրսևորումը կստանա տարբեր բիզնես նախագծերում։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունները ցույց են տվել, որ 2019թ․ առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով։ Նախարարը նշել է նաև, որ չնայած ընդհանուր դրական միտումներին, կան որոշ ռիսկային համայնքներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Մայիսյան եռատոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Մայիսյան եռատոների կապակցությամբ 08.05.2019

Սիրելի հայրենակիցներ: Հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է Մայիսյան հաղթանակների պատմական ու ռազմաքաղաքական նշանակությունը: Թե՛ 1945 թվականի մայիսի 9-ին, թե՛ 1992 թվականի նույն օրը հայ զինվորները ծանր պայքարի գնով հաղթանակ պարգեւեցին մեր հայրենիքին՝ ջախջախելով մեր գոյությանը սպառնացող թշնամիներին: Բեռլինում ու Շուշիում մեր պապերի, հայրերի ու եղբայրների գործած սխրանքներն ապրեցրին ու զորացրին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, որոնք այսօր, մի բանակ դարձած ու ձեռք ձեռքի տված, ապահովում են հայ ժողովրդի ու պետականության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Իսկ պատմական ու անշրջելի այդ հաղթանակները հաջողվեց ձեռք բերել միայն ու միայն մեր միասնության, կամքի ու քաջության, մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքի ու արյան գնով, որոնց հիշատակի առջեւ այսօր խոնարհվում ենք ազգովի ու երդվում՝ սրբորեն պահպանել ու զարգացնել այդ նվաճումները: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երկրապահ կամավորների, Պաշտպանության բանակի, Բեռլինի ու Շուշիի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:05:28