Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին

16.07.2021

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանի, Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի միջև:

Հանդիպման ընթացքում նախարարը և մարզպետը համատեղ քննարկեցին վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն ծառայությունների գործունեության արդյունավետությունը ապահովելու կարգին։
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց` համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի, մարզի համայնքների և միասնական սոցիալական տարածքային ծառայությունների միջև՝ համայնքներում ոլորտին վերաբերող հարցերին և խնդիրներին ավելի արդունավետ լուծում տալու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում սոցիալական դեպքերի վարման, խնամակալության և հոգաբարձության ուղղությամբ տարվող աշխատանքների, միասնական սոցիալական ծառայությունների կողմից ողջամիտ ժամկետներում տեղեկատվության տրամադրմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը և նրա ղեկավարած աշխատանքային խումբը եղան Գավառի մանկատանը: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան սաների համար ստեղծված կեցության պայմաններին և հնարավորություններին, զրուցեցին սաների հետ:
Շրջայցի ընթացքում մանկատան տնօրենը խոսեց մանկատան շենքային պայմանների և տեղի սաների ձեռքբերումների և հաջողությունների մասին:

Այնուհետև մարզպետ Գնել Սանոսյանը և հյուրերը Մարտունի քաղաքում մասնակցեցին Մարտունու միասնական սոցիալական ծառայության բացման արարողությանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55