Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

15.07.2021

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը, որի ընթացքում  Հայոց բանակ ճանապարհվեցին տարածաշրջանում բժշկական վերջնական զննություն անցած զորակոչի ենթակա երիտասարդներ: Գավառի բաժանմունքի մարդաշատ բակում տիրում էր տոնական տրամադրություն, նորակոչիկների հրազատները, ընկերներն ու բարեկամները համախմբվել էին հայրենասիրության գաղափարի շուրջ. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է և այն պետք է կատարել մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Թող մեր տղաները բարով գնան, խաղաղ ծառայեն ու փառքով վերադառնան իրենց հայրենի օջախները»,- հնչեցրին նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի ներկայացուցիչներ: Նորակոչիկների օրհնության կարգ կատարեց Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38