Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

10.08.2021

Oգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները առանձին- առանձին զեկուցեցին իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքների, հանձնարարականների կատարման, ընթացիկ այլ թեմաների մասին:
Նարեռկ Մանուկյանն  անդրադարձավ քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքների օպերատիվ կազմակերպման, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սուբվենցիաների շրջանակներում հաստատված ծրագրերի և որոշ համայնքներում արդեն դրանց իրականացման ընթացքի, մարզային ենթակայության կառույցներում ֆինանսական որոշակի գործառույթների իրականացման, համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման նպատակով փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նարեկ Մանուկյանը հանձնարարեց` ուշադրության կենտրոնում պահել մարզից ըստ փուլերի ճամբար մեկնողներին վերաբերող տարբեր գործառույթները, աշխատանքներ տանել, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կազմակերպվեն դպրոցական դասագրքերի ներկրման և բաշխման աշխատանքները, ավարտին հասցնել դպրոցական ճաշարանների հիմնանորոգման նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքների փաստաթղթավորումը և սննդի կազմակերպման հետ կապված հարցերը:
Մարզպետի պարտականությունները կատարող նարեկ Մանուկյանը ոլորտների պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև մարզում համավարակի կանխարգելման դեմ իրականացվող պատվաստումների ընթացքի, մարզպետարանում ներքին փաստաթղթաշրջանառության անթերի կազմակերպման, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանման եւ այլ հարցերի վրա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44