Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

10.08.2021

Հուլիսի վերջին տասնօրյակից Գագարինում մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու եւ Սեւան -2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում նորով, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների եւ պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում։
Գագարինի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագրի շինարարական աշխատանքների կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղն է՝ հանձինս «Եղվարդշին» ԲԲԸ կոնսորցիումի: Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44