Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը

17.09.2021

Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացված ընթացիկ աշխատանքներին, ապա մարզպետը խոսեց առաջիկա առաջնահերթ անելիքների մասին: Նա հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ աշխատանքներն իրականացնել թիմային սկզբունքով՝ դրանց ներգրավելով ստորաբաժանումների բոլոր մասնագետներին:
Անդրադառնալով մարզում իրականացվող սուբվենցիոն և այլ ներդրումների շնորհիվ իրականացվող ծրագրերին՝ Կարեն Սարգսյանը հանձնարարեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանք ժամանակին ու անթերի իրականացնելու համար ցուցաբերել բարձր պատասխանատվություն և հետևողականություն: Մարզպետը հորդորեց նաև անել հնարավորը, որպեսզի Գեղարքունիքի մարզը ներգրավվի ավել մեծ թվով ծրագրերում՝ ի նպաստ մարզի համայնքներում կուտակված խնդիրների կարգավորման և մարզի ենթակառուցվածքների զարգացման:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խոսեց նաև զորահավաքի աշխատանքների ընթացքի, մարզպետարանում կազմակերպվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, աշխատանքային ներքին կանոնների պահպանությանը վերաբերող հարցերի մասին, անդրադարձավ համավարակի դեմ պատվաստումների ընթացքին։
Առաջիկա շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ մարզպետարանի ստորաբաժանումները առանձին-առանձին կներկայացնեն տեղեկատվություն վերջին ինը ամիսների ընթացքում իրենց կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03