Նորություններ
Մայիսի 7-ին Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող թիվ 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս զինծառայողներ Անդրանիկ Գրիգորյանին, Արմեն Աղեկյանին եւ Արամ Պողոսյանին նվիրված գրական-երաժշտական հուշ - ցերեկույթ։ Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ, զոհված զինծառայողների ծնողները եւ հարազատները։ Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Նրանք միաժամանակ ներկայացրին դպրոցի հերոսացած սաների կենսագրությունները, մարտական սխրանքները, արիության դրվագները։ «Արցախյան վերջին պատերազմում մեր դպրոցը տվեց երեք թանկագին կորուստ։ Առաջինը զոհվեց Հայոց բանակի սպա Անդրանիկ Կարենի Գրիգորյանը։ Նրան բախտ վիճակվեց ապրել ընդամենը 26 գարուն, բայց իր սխրանքով ու անձնազոհությամբ նա հավերժացավ մեր սրտերում։...

Աստղաձոր համայնքում կկառուցվի մոդուլային մանկապարտեզ 07.05.2021
ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստի որոշման նախագծով նախատեսվում է 1 միլիարդ 396 միլիոն դրամ հատկացնել հանրապետության մարզերի թվով 9 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար: Գեղարքունիքի մարզում նման մսուր - մանկապարտեզ նախատեսվում է կառուցել Աստղաձոր համայնքում, որի համար կհատկացվի 100 միլիոն դրամ՝ կառուցման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 05.05.2021
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 23 քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն: Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասն էլ` աշխատանք գտնելու հարցում կողմնորոշելու: Կենցաղային, անձնական, քաղաքաշինական, շենք շինությունների և ենթակառուցվածքների բարելավմանն աջակցելու և մի շարք թեմաներով մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները ստացան համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:
Պատվաստումից հետո մարզպետի հետ ունեցած զրույցում նա նշեց, որ իրեն շատ լավ է զգում և անհանգստացնող որևէ խնդիր ի հայտ չի եկել: Նույն բուժհիմնարկում միաժամանակ պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: «Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում: Այսօր մենք ժամանակ գտանք և այդ գործընթացի մաս կազմեցինք: Ուզում եմ հիշեցնել, որ, համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ և Հայաստանում նաև կա պատվաստվելու լայն հնարավորություն: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից»,- ասաց Գնել Սանոսյանը: Հավելենք նաև, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը..
Հարգելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ։ Աշխատանքը եղել եւ մնում է մարդկային հասարակության առաջընթացի ու զարգացման այն հիմնական նախապայմանն ու արժեքը, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա համաշխարհային քաղաքակրթությունը, տնտեսական ու գիտատեխնիկական նվաճումները, համամարդկային արժեքների կերտումը։ Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում շատ ու շատ դժվարություններ, թերեւս, հաղթահարել է նաև իր ստեղծարար աշխատանքով՝ կերտելով բնակավայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, տիրապետելով գյուղատնտեսության ու արտադրության մշակույթներին, արվեստի ու գիտության ճյուղերին։ Հիմա էլ աշխատանքն է մնում այն գլխավոր միջոցը, որի շնորհիվ բոլորս պետք է շարունակենք հայրենաշինության ուղին՝ զարգացնելով ու հզորացնելով մեր երկիրը։ Մենք պետք է մեզ տրված յուրաքանչյուր պահն օգտագործենք արդյունավետորեն՝ խաղաղ ու արժանապատիվ, ներդաշնակ ու բարօր կյանքով ապրելու համար։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն 30.04.2021
Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին և նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր` մարզպետին ներկայացնել և համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սևան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին վերաբերող հարցերը: Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սևանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման:...


