Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրեզված ասֆալտն օգտագործվել  է ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով

Ֆրեզված ասֆալտն օգտագործվել է ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով 18.07.2019

Հունիս ամսվա երրորդ տասնօրյակում մեկնարկել է Մ4՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 64-67-րդ կիլոմետր ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով 1480 խորանարդ մետր ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը հատկացվել է Սևանի տարածաշրջանի թվով 9 համայնքների: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Սևան քաղաքին տրամադրվել է 720, Գեղամավան համայնքին՝ 70, Ծաղկունք համայնքին՝ 40, Զովաբեր համայնքին՝ 60 , Լճաշեն համայնքին՝ 120, Չկալովկա համայնքին՝ 50, Ծովագյուղ համայնքին՝ 310, Նորաշեն համայնքին՝40 և Սեմյոնովկա համայնքին՝ 70 խորանարդ մետր: Համայնքներին հատկացված ասֆալտբետոնյա խառնուրդն ամբողջությամբ օգտագործվել է համայնքային ճանապարհների բարեկարգման համար, ինչի արդյունքում վերոնշյալ համայնքներում բարեկարգվել է շուրջ 12 000 քմ մակերես ընդգրկող ճանապարհ:

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 18.07.2019

Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցեց 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների և ընթացքի մասին, նշելով, որ մարզում զորակոչն ընթանում է ըստ առաջադրանքի: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նորակոչիկների բժշկական հետազոտությունների իրականացման աշխատանքներին, հորդորելով բացառել այդ ուղղությամբ որևէ խախտում կամ թերացում: Մարզպետն առաջարկեց առանց թերությունների իրականացնել նաև ամառային զորակոչի հետ կապված մնացած աշխատանքները: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև մի քանի զորակոչային տարիքի երիտասարդների, մինչև կրթական ծրագրի ավարտը, տարկետում տալու հետ կապված հարցեր:

Հանրային քննարկման ներկայացվեց Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագիծը

Հանրային քննարկման ներկայացվեց Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագիծը 18.07.2019

Հուլիսի 18-ին Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի դահլիճում հանրային քննարկման ներկայացվեց Մարտունու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման նախագիծը: Հանրային քննարկման էին հրավիրված Մարտունու քաղաքապետարանի, բժշկական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Հանրային քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը, ՀՀ ԿԱ առողջապահական եւ աշխատանքի տեսչության արեւմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը, ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Քրիստինե Սարգսյանը, Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք:

Առողջապահական բաց դռների օր Վարդենիսի հիվանդանոցում

Առողջապահական բաց դռների օր Վարդենիսի հիվանդանոցում 17.07.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ` օրերս Վարդենիսի հիվանդանոցում Վարդենիսի և տարածաշրջանի համայնքների բնակչության համար կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»: Նախաձեռնությունը պատկանում էր «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային և «Paracelsus» հասարակական կազմակերպությանը: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային անդամակցող բժիշկները Վարդենիսի հիվանդանոցում հետազոտության ենթարկեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 412 քաղաքացու: Նրանցից մի մասը հետազոտման արդյունքում գործուղվեցին մայրաքաղաքի տարբեր բուժհիմնարկներ՝ բուժումը շարունակելու կամ վիրահատվելու նպատակով: Մնացածները տեղում ստացան անվճար խորհրդատվություն կամ բուժման նշանակում: Քաղաքացիները հետազոտվեցին ուրալոգի, գինեկոլոգի, սոնոգրաֆիստի, ակնաբույժի, ներզատաբանի, վիրաբույժի և բժիշկ-լաբորանտի կողմից: Հետազոտման ընթացքում 1 քաղաքացի շտապ տեղափոխվեց Երևան և ենթարկվեց վիրահատության :

   Բիոքիմիական անալիզատոր՝  Վարդենիսի հիվանդանոցին

Բիոքիմիական անալիզատոր՝ Վարդենիսի հիվանդանոցին 17.07.2019

Բարեգործական ծրագրերի շրջանակներում հուլիսի 17-ին Վարդենիսի հիվանդանոցը նվիրատվության կարգով ձեռք բերեց «Humalizer Ptimus» բիոքիմիական անալիզատոր սարքավորումը: Նախաձեռնությունը պատկանում էր «MedArmenia Philanthropy » կազմակերպությանը, ի դեմս Մարիա Ազիզյանի: Բիոքիմիական անալիզատորն ունի մոտ 3000 դոլար արժողություն: Այն հնարավորություն ունի՝ իրականացնելու բոլոր տեսակի բիոքիմիական անալիզները: «MedArmenia Philanthropy » կազմակերպությունը նախատեսել է բարեգործական ծրագրերը Վարդենիսի հիվանդանոցում դարձնել շարունակական:

Մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

Մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը 17.07.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզային զինկոմիսարիատից հուլիսի 17-ին հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը: Մարզային զինկոմիսարիատի մարդաշատ բակում նորակոչիկներինճանապարհելու էին եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Մարտունու քաղաքապետարանի, մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի աշխատակիցներ, նորակոչիկների հարազատները եւ ծնողները: Ինչպես տեղեկացրին մարզային զինկոմիսարիատից, նորակոչիկները Հայոց բանակ են մեկնում Մարտունու տարածաշրջանի բոլոր 17 համայնքներից: «Զորակոչին ներկայացել են բոլորը՝ առանց մեկ բացակայության: Բարձր է թե նորակոչիկների, թե նրանց ծնողների ու հարազատների տրամադրությունը: Նրանք իրենց զավակներին բանակ են ճանապարհում երգ ու պարով, ոգեւորությամբ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11