Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երանոսում բարեգործների ներդրումներով իրականացվում են կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներ

25.08.2021

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում բարերարներ Ռոբերտ Շահինյանը եւ Հենրիկ Գասպարյանը հերթական կարեւոր ծրագրերն են իրականացնում։ Ինչպես տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, բարերարների միջոցներով Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ Խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։
«Բարերարների ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։
Կառուցվել է հոսանքի գիծ մինչեւ վերը նշված տարածքը՝ 1 կիլոմետր երկարությամբ,
1,7 կիլոմետր հեռավորությունից պոլիէթիլենային խողովակներով կառուցվել է խմելու ջրագիծ։ Ամբողջովին բարեկարգվելու է համայնքից մինչև Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհը՝ շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Բացի այն, որ բարեկարգվում ու կառուցապատվում է համայնքի պատմական հուշարձանի տարածքը, նաեւ ճանապարհ ու ջրագիծ է կառուցվում և նշված տարածքում տեղադրվում է Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ Խաչը։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ կատարված ներդրումների արդյունքում մեր համայնքում բացվում են ժամանակավոր աշխատատեղեր, մարդիկ լուծում են իրենց զբաղվածության խնդիրը։ Մեր համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին՝ հայրենաշեն գործերը նախաձեռնելու եւ իրականացնելու համար»,-նշեց Սաշա Բավեյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53