Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

08.10.2021

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականների կատարման արդյունքները։
Ինչպես զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, հանձնարարականները հիմնականում վերաբերում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համավարակի դեմ իրականացվող պատվաստումների, համայնքների խոշորացման քաղաքականության հանրային իրազեկման, զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով ներդրումների աղբյուրների որոնման և ներգրավման, աշխատանքային արդյունավետության բարձրացման և կատարողական կարգապահության հետ կապված հարցերին։
Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձավ համավարակի դեմ պատվաստումների ցուցանիշներին և հորդորեց բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում, որպեսզի պատվաստումների դեմ որևէ հակաքարոզչություն չիրականացվի և հնարավորինս շատ թվով մարդիկ ընդգրկվեն պատվաստումներում, քանի որ դա այն արդյունավետ ճանապարհն է, որը կարող է կանխարգելիչ դեր խաղալ համավարակի տարածման գործում։
«Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման պետական քաղաքականության ներդրմանը, պետք է շեշտել, որ առայժմ համայնքների բնակիչները բավարար չափով իրազեկված չեն տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հեռանկարներին, որոնք ավելի շուտ բխում են բնակչության շահերից։ Դրա համար հարկավոր է կազմակերպել հանրային լայն իրազեկում ու քննարկում, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՏԻՄ ոլորտում ու պետական կառավարման համակարգում, ինչ դրական ազդեցություն է թողնելու համայնքների խոշորացումը մեր երկրի զարգացման գործում։
Ինչպես նաև մարզի զարգացման նոր ծրագրերի կազմման ու իրականացման համար հարկավոր է համագործակցության եզրեր ստեղծել դոնոր կամ գործընկեր կազմակերպությունների, ներդրումների պատրաստ անձանց հետ»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված այս և այլ հանձնարարականների կատարման արդյունքները կքննարկվեն հաջորդ ուրբաթ կայանալիք հանդիպման ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03