Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը Գեղարքունիքի մարզում

08.10.2021

Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԳՄՀԸ EU4Sevan թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին,ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանին, նույն թիմի խորհրդատուներին: Մարզպետը ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց նման կարևորագույն ծրագրի իրականացման համար:
Ծրագիրը (EU4Sevan) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։
Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին EU4Sevan ծրագրի նպատակը, գործողությունները, խնդիրները և մինչ օրս գրանցած արդյունքները: Ըստ Քրիստիան Հենշելի նպատակը՝ աջակցել ՀՀ կառավարությանը և կարգավորել Սևանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրները: Ծրագիրն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝
• Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունների բարելավում
• Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավում
• Կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավում
• Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և տեղեկատվության հասանելիության բարելավում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
• Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:
Առաջին չորս ուղղություններն իրականացվում են ԳՄՀԸ կողմից, իսկ վերջինը՝ ՄԱԶԾ-ի կողմից։
Այնուհետև «EU4Sevan» ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետին փոխանցեցին վերոնշյալ ուղղություններով իրականացվող գործողությունների փաթեթը: Մարզպետը նաև առաջարկեց ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել ՀՀ Ջրային կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրին՝ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում:
«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկելու կեղտաջրերի մաքրման հարցը և ուրախ եմ, որ այսօր այդ խնդիրն արդեն լուծման ճանապարհին է: Ներկայացրած բոլոր հինգ կետերն էլ թիրախային են մարզի համար, և ուրախ կլինենք, որպեսզի դրանք իրականություն դառնան սահմանված ժանամակահատվածում: Մենք պատրաստակամ ենք համագործակցել, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում մեր առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել»,- նշեց Կարեն Սարգսյանը:
Հանդիպման ավարտին հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին կառուցողական քննարկում ծավալելու համար և պայմանավորվածություն ձեռք բերվեց նշանակել պատասխանատու, ով մարզում կհամակարգի իրականացվելիք ծրագրից բխող աշխատանքները: EU4Sevan ծրագիրը նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի օգոստոս ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03