Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտում  սուբվենցիոն երկրորդ  ծրագրով ասֆալտապատվել է երկու փողոց

Գեղհովիտում սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվել է երկու փողոց 19.08.2019

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում սուբվենցիոն հերթական ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է երկու փողոց, որոնք միացվել են գյուղամիջով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի առաջին օրերին եւ ավարտվել օգոստոսի 18-ի դրությամբ: «Սուբվենցիոն առաջին ծրագրով գյուղի կենտրոնական փողոցում այս տարվա հունիսին 5000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել՝ մոտ 41 միլիոն դրամ արժեքով, իսկ հերթական սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատեցինք երկու փողոց՝ մոտ 400 գծամետր երկարությամբ եւ 1500 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատված երկու Ճանապարհներից մեկը, բացի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին հատվելը, տանում է թիվ 2 միջնակարգ դպրոց»,-ներկայացրեց Գեղհովիտի համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Լիճքում  սուբվենցիոն հերթական ծրագիրն է իրականացվել

Լիճքում սուբվենցիոն հերթական ծրագիրն է իրականացվել 19.08.2019

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այս տարվա ընթացքում ճանապարհաշինության ոլորտում իրականացվում է սուբվենցիոն երկրորդ ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 միլիոն 628 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: «Սուբվենցիոն առաջին ծրագրով, որն իրականացվեց հուլիսի ընթացքում, Ա-6 թաղամասում ասֆալտապատվեց 680 գծամետր երկարության ճանապարհ՝ 3500 քառակուսի մետր մակերեսով: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որը մեկնարկեց օգոստոսի սկզբներին, ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին Ա-3 թաղամասի 9-րդ եւ Ա-2 թաղամասի առաջին փողոցներում՝ 930 գծամետր երկարությամբ եւ 3720 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքներն այսօրվա դրությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ, այս տարի սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Լիճքում ասֆալտապատվել է 7419 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհներ՝ 1610 մետր երկարությամբ»,-ներկայացրեց Լիճքի համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը:

Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում 16.08.2019

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հաշվին այժմ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ քսան օր առաջ եւ ավարտի կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհը 367 գծամետր երկարությամբ եւ մոտ 1700 քառակուսի մետր մակերեսով: «Տեղական բյուջեի միջոցներով Շահումյան փողոցում մենք հիմնանորոգել ենք բոլոր կոմունիկացիոն ցանցերը, որպեսզի հետագայում ասֆալտբետոնյա շերտը քանդելու խնդիր չառաջանա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Վերջապես այսուհետ մեր երեխաները մանկապարտեզ կգնան միանգամայն բարեկարգ ու մաքուր փողոցով»,-նշեց համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:Սուբվենցիոն երկրորդ ծրագրով մեկ կլիոմետր երկարությամբ ջրագծի ներքին ցանց է կառուցվում գյուղի նոր թաղամասի համար, որտեղ առկա էր անկանոն ջրամատակարարում:

 Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում կատարվում են նորոգման աշխատանքներ

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում կատարվում են նորոգման աշխատանքներ 15.08.2019

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում այս տարվա հուլիսի 1-ից մեկնարկել և ընթանում են նորոգման աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս տարի իրականացվել են դպրոցի 3-րդ հարկի միջանցքի, մեկ դասասենյակի և առաջին դասարանցիների համար նախատեսված խաղասենյակի կոսմետիկ նորոգման, դպրոցի մուտքի և մուտքի տանիքի նորոգման աշխատանքները: «Այս աշխատանքների համար ծախսվել է դպրոցի տնտեսական հոդվածով նախատեսված գումարը և տնտեսված միջոցները: Քանի որ այդ միջոցները չեն բավարարի մեծածավալ աշխատանքներ իրականացնելուն, մենք հարկադրված ենք յուրաքանչյուր տարի մի հարկ նորոգել: Արդեն 2-րդ տարին է, ինչ նմանատիպ ծրագիր ենք իրականացնում դպրոցում: Նախորդ տարի նույն միջոցների հաշվին նորոգեցինք դպրոցի 2-րդ հարկ միջանցքը, մեկ դասասենյակ և հանդիսությունների դահլիճը: Անելիքներ շատ կան, և փորձում ենք աստիճանաբար դրանց լուծում տալ»,-տեղեկացրեց դպրոցի տնօրենը: Առաջիկա օրերի ընթացքում ներքին հարդարման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և դպրոցը համեմատաբար նորոգ վիճակով կդիմավորի նոր ուսումնական տարին:

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները 15.08.2019

Գեղարքունիքի մարզի Շողակաթ Խոշորացված համայնքում արդեն երկու ամիս է, ինչ սկսվել եւ ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ, 12 ծրագրերից մի քանիսն արդեն գտնվում են ավարտական փուլում, մի քանիսն ընթացքի մեջ են, իսկ Դրախտիկի 2 թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն էլ կմեկնարկի առաջիկայում: «Սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 15-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում եւ Ջիլում:

Դպրոցականներին դասագրքեր կտրամադրվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը

Դպրոցականներին դասագրքեր կտրամադրվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 14.08.2019

Օգոստոսի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է հրատարակչությունների կողմից ներկրվող 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերի ստացման և պահեստավորման գործընթացը: Մինչև օգոստոսի 20-ը ամբողջությամբ կավարտվի դասագրքերի ներկրումը, որից հետո մինչև օգոստոսի 31-ը հանրակրթական ուսումնական հաստատություններին կբաշխվի համապատասխան պահանջով ներկայացված քանակությունը՝ թե պետական բյուջեի միջոցներով տպագրվող և թե դասագրքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի կան դասագրքեր, որոնք դպրոցականներին կտրամադրվեն 2 հատորով՝ ըստ առաջին և երկրորդ կիսամյակների, դրանով թեթևացնելով պայուսակների ծանրաբեռնվածությունը: « Նշեմ, որ այդ երկու հատորները համարվելու են 1 ամբողջական դասագիրք և դրանց վարձավճարները հավաքագրեվելու է միանգամից: Այս պահի դրությամբ արդեն ստացել ենք 65 անուն դասագիրք՝ 90 000 հատ, որը կազմում է ստացվելիք դասագրքերի մոտ 77 %-ը: ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59