Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնի առթիվ

08.10.2021

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ մտավ 2014 թվականի հունիսի 28-ին և լիարժեք սկսեց գործել հոկտեմբերի 8-ից: Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն: Այդ կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ համակարգում ծառայող բոլոր նվիրյալներին:
Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումը՝ առաջնայիններից մեկը:
Վստահ եմ, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը և մասնագիտական փորձով, արհեստավարժությամբ ու ընդգծված նվիրումով կշարունակեն պատվով իրականացնել իրենց գործունեությունը՝ էապես նպաստելով երկրի իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության աստիճանի բարձրացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, մաղթում տոկունություն և հաջողություն չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03