Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակում հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքներ

11.10.2021

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքներ։ Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, թիվ 103 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 468 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են մոտ 90 տոկոսով։
Ճամբարակ համայնքի Տիգրան Մեծ-7 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնարորոգման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 449 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի օգոստոսից եւ հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են կիսով չափ։ «Շատ կարեւոր ծրագիր է իրականացվում բազմաբնակարան երկու շենքերի բնակիչների համար։ Այդ շենքերի տանիքները հիմնականում քայքայվել էին,անձրեւի ու ձնհալի ջրերն իրենց հերթին քայքայում էին շենքի ծածկն ու պատերը, արտակարգ իրավիճակ ստեղծում։ Շուտով բոլոր դժվարություններն այս առումով կմնան անցյալում»,-հավաստեց համայնքի ղեկավարի տեղակալը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03