Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատաժողով՝ «Էներգաարդյունավետությունը  սառնամատակարարման  և օդորակման ոլորտում» թեմայով

Աշխատաժողով՝ «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով 09.07.2019

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օժանդակությամբ, հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց աշխատաժողով՝ նվիրված սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց բանախոսը, Հայաստանի Հանրապոտության կողմից մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում՝ օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին: Աշխատաժողովին մասնակցում էին սառնարանային ոլորտի մասնագետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության վարչությունների, էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին տեղեկատվություն՝ էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի

Ավարտվել են  Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի  մասնակի վերանորոգման աշխատանքները

Ավարտվել են Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքները 08.07.2019

Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովին ներկայացվեց Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ին կազմված կատարողական ակտը՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագրի ավարտի վերաբերյալ: Ճամբարակ համայնքի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետում: Հանձնաժողովը՝ հաշվի առնելով ծրագրի պատվիրատուի կողմից ներկայացված կատարողական ակտը, որոշեց հաստատել Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման ծրագիրը:

Գեղարքունիքի մարզում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո

Գեղարքունիքի մարզում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո 08.07.2019

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ ,Արտանիշ և Ծափաթաղ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ: Իրականության պարզաբանման համար զրուց է անցկացվել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ: Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 5-ը՝ Ծափաթաղում: «Կարելի է տարբեր հետեւություններ անել, մտածելով, որ անասունների անկումները կապ ունեն Սեւանա լճի ջրի թունավոր լինելու հետ կամ ընդհանրապես բացառել այդ վարկածը: Սակայն հարցի վերջնական պատասխանը կստանանք լաբորատոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո: Բոլոր կենդանիները ենթարկվել են...

Կարեւորվեց  հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը

Կարեւորվեց հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը 04.07.2019

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ տնօրեն Քնարիկ Նալբանդյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հղիության արհեստական ընդհատումները Գեղարքունիքի մարզում կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հետ կապված ծրագրերը, որոնք նախաձեռնել է«Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ-ն: «Մեր հիմնական նպատակն է՝ լինել քաղաքային կամ գյուղական բնակավայրերում, հանդիպումներ անցկացնել երիտասարդ տարիքի կանանց , ինչպես նաեւ շահառու առանձին խմբերի հետ, տանել լայն բացատրական աշխատանք, որպեսզի պտղի սեռով կամ այլ հանգամանքներով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխարգելվեն կամ հասցվեն նվազագույնի: Մենք պատրաստել ենք տեղեկատվական թերթիկներ, որոնցում ներկայացված են հղիության արհեստական ընդհատումների թողած ծանր հետեւանքները: Աստվածաշնչյան տաս պատվիրաններից մեկն ասում է ՝ Մի սպանիր: Հղիության արհեստական ընդհատումը հենց չծնված երեխայի սպանությունն է իր մոր որովայնում: Մեզ կուղեկցի մասնագիտությամբ գինեկոլոգ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2019

Հարգելի հայրենակիցներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի մայր օրենքն է, այլ նաեւ այն հիմնաքարը, որի շնորհիվ մեր Հանրապետությունը դիմակայում է ներքին ու արտաքին քաղաքական ցնցումներին, ապահովում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու իրացումը, զարգացման խաղաղ ու կայուն ընթացքը: Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու հզոր հայրենիք, արարչագործ ժամանակներ, նորանոր ձեռքբերումներ: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

  Գեղարքունիքում  մեկնարկեց  ամառային  զորակոչը

Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը 02.07.2019

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, այսօր նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Գավառ եւ Մարտունի քաղաքներից: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքում նորակոչիկներին բանակ ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բանակ մեկնելուց առաջ Գավառի տարածաշրջանի համայնքները ներկայացնող նորակոչիկները միասին շուրջպար բռնեցին զինկոմիսարիատի բաժանմունքի շենքի բակում՝ ոգեւորելով նաեւ ներկաներին: «Սիրելի ծնողներ, դուք հպարտ եք, որ ձեր երեխաները գնում են՝ Հայոց աշխարհը պաշտպանելու, ապահովելու նրա խաղաղությունը: Սիրելի նորակոչիկներ, դուք, որպես այս երկրի հպարտ քաղաքացիներ, գնում եք՝ ծառայելու Ազատ, Անկախ Հայաստանին,որպեսզի գիշերները հանգիստ քնեն ձեր ընտանիքի անդամները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06