Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզաին փուլը

30.09.2021

2021թվականի սեպտեմբերի 28-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին տարածքային փուլում հաղթող ճանաչված՝ Ճամբարակի N1 ու Վարդենիսի N4 հիմնական, Սարուխանի N 2 ու Զովաբերի միջնակարգ դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցումները անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրված էր 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում 12,5 միավորով հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): 8,5 միավորով երկրոդ հորիզոնականում էր Զովաբերի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, իսկ Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը 7,5 միավորով գրավեց երրորդ տեղը:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկակակ բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվեցին հուշանվերներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով:
Հոկտեմբերի 27-29-ը Երևանում կայանակիք Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում մարզը կներկայացնի Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26