Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 09.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 18-ն էին, որոնցից 4 քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման, 6-ը՝ հողի, ճանապարհաշինական և քաղաքաշինական այլ թեմաներով, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և դեղորայք ձեռք բերելու, մնացած քաղաքացիները՝սոցիալական տարբեր խնդիրներով և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու համար: Դիմումատուների մի մասին պատասխան տրվեց տեղում: Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

«Թատերական Գավառ» փառատոնը կներկայանա  մարզի հանդիսատեսին

«Թատերական Գավառ» փառատոնը կներկայանա մարզի հանդիսատեսին 09.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին և Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանին: Հանդիպման նպատակն էր՝ համատեղ քննարկել առաջիկայում անցկացվելիք «Թատերական Գավառ» փառատոնի նախապատրաստական աշխատանքների նախագիծը: Ըստ նախնական տեղեկատվության՝ փառատոնը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 16-23-ը, Գավառի թատրոնի դահլիճում: Թատերական գործիչների միության նախագահի տեղեկացմամբ՝ մեկշաբաթյա տևողությամբ փառատոնի ընթացքում պլանավորվել է մարզի հանդիսատեսին ներկայացնել 9-10 ներկայացում, անվճար հիմունքներով: Մանկահասակներին դահլիճը կտրամադրվի շաբաթ և կիրակի օրերին՝ կրկնակի ծանրաբեռնվածության գրաֆիկով: «Պլանավորել ենք փառատոնի ընթացքում մարզ բերել պետական թատրոնի, պատանի հանդիսատեսի թատրոնի, տիկնիկային թատրոնի լավագույն ներկայացումներն ու լավագույն դերասաններին...

                 Երեք  ոսկե մեդալ բազկամարտի մրցումներում

Երեք ոսկե մեդալ բազկամարտի մրցումներում 08.08.2019

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում, օգոստոսի 7-ին ավարտվել են բազկամարտի մրցումները: Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները այս մարզաձևում գրանցել են լավ արդյունք, նվաճելով 3 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: «Բազկամարտ մարզաձևում վերին գետաշենցի Ազատ Սրապյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Վարդենիսցի Վարդան Խաչատրյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, իսկ աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Բազկամարտի կանանց պայքարում վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը ձախ ձեռքով նվաճել է բրոնզե, իսկ աջ ձեռքով արծաթե մեդալ»,- տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ Համահայկական 7-րդ ամառային խաղերը կշարունակվեն օգոստոսի 9-ից՝ Հայաստանում:

Ավարտվել են Գավառ համայնքի Բարեկամության  փողոցի աստիճանավանդակների կառուցման աշխատանքները

Ավարտվել են Գավառ համայնքի Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցման աշխատանքները 08.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովին ներկայացվեց Գավառ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 30-ի N Կ-686 գրության կողմից կատարողական ակտը՝ համայնքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագրի ավարտի վերաբերյալ: Օրակարգի հարցի հետ կապված Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Բարեկամության փողոցի ...

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի 07.08.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգեւոր դասին եւ հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:

Երանոս գյուղում իրականացվում է սուբվենցիոն երեք ծրագիր

Երանոս գյուղում իրականացվում է սուբվենցիոն երեք ծրագիր 07.08.2019

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սունվենցիոն երեք ծրագիր՝ փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ,սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի եւ 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ եւ 3000 մետր քառակուսի մակերեսով:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի երկուսից եւ կավարտվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբեր ամիսը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59