Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը խրախուսվեց «ՀՀ Վարչապետի գավաթ 2021» հուշագավաթով

04.10.2021

Հայաստանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 19-ին մարզի Շողակաթ-Սևանա թերակղզի 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար:
Հեծանվավազքի անցկացման նախապատրաստական աշխատանքները մարզի տարածքում իրականացնում էր Գեղարքունիքի մարզպետարանը:
Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Սևան, Ծովագյուղ, Շողակաթ համայնքները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Գեղամա» մասնաճյուղի Սևանի տարածաշրջանը սպասարկող աշխատանքային կոլեկտիվը, «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը:
Հեծանվավազքի ընթացքում մասնակիցներին առաջին բժշկական օգնություն էին ցուցաբերում Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները:
Գեղարքունիքի մարզից մրցանակային լավագույն տասնյակում էր Գավառի բնակիչ Անաստաս Վարդերեսյանը, որը տղամարդկաց մրցապայքարում գրավեց 5-րդ տեղը, իսկ Ճամբարակի բնակիչ Ասյա Հախնազարյանը կանանց մրցապայքարում գրավեց 7-րդ տեղը:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մոտ տեղի ունեցավ մարզաշարի կազմկոմիտեի ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ փոխնախարարը կատարված մեծածավալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, հանձնեց շնորհակալագրեր, հուշագավաթներ և հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին մրցաշարն ավելի մասսայական բնույթ կկրի:
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին հովանավորչական աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրով և «ՀՀ Վարչապետի գավաթ 2021» խորագրով հուշագավաթ շնորհվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 16:25:56